Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, ինչը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի և Իրանի ունեցած դիրքերի հաշվին։ Իսկ հաջորդ քայլը կատարվեց արդեն Սիրիայից Ռուսաստանին ու Իրանին դուրս բերելու տեսքով, երբ Ասադի իշխանությունը, որին աջակցելու համար Մոսկվան ու Թեհրանը մեծ ռեսուրսներ էին ներդրել, հաշված օրերի ընթացքում փլուզվեց։

Ընդ որում, Թուրքիան փորձում է օգտագործել պատեհ առիթն իր շահերը տարածաշրջանում առաջ մղելու հարցում, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու վրա, իսկ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը թուլացած է Իսրայելի կողմից դիմադրության առանցքի ուժերին՝ Հզբոլահին ու Համասին հասցված հուժկու հարվածներից հետո։

Ու բնական է, որ Ռուսաստանը և Իրանը հետագայում փորձելու են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը, դրա համար էլ Թուրքիան շտապում է։ Մյուս կողմից էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ներկա պահին ԱՄՆ-ում ներկա պահին անցումային շրջան է։ Երդմնակալությունից հետո Թրամփի վարչակազմը պետք է ադապտացվի առկա իրավիճակին, որպեսզի իր արտաքին քաղաքական հիմնական շեշտադրումները հստակեցնի, իսկ մինչ այդ արդեն Վաշինգտոնից Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում պետք է հաշվի նստեն Անկարայի հետ։ Բացի այդ, հաշվի է առնվում այն իրողությունը, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա, որի արդյունքում արտաքին ոլորտում ամերիկյան ազդեցությունը կարող է նաև տուժել։

Այսպիսի իրավիճակում Թուրքիայում արդեն շատ հեռուն գնացող ծրագրեր են կազմում։ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական հարձակմամբ, եթե նրանք չշարժվեն Թուրքիայի թելադրանքով։ Արդեն պարզ է, որ քրդերի հարցերը լուծելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախն արդեն լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործողությունը, որով գործնականում նոր շունչ է հաղորդվելու պանթուրքական ծրագրերի իրականացմանը։ Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։ Եվ Իրանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իրանական կողմից տեղեկություններ են տարածվում, որ Իրանի պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Թեհրանից հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Բայց ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Հարավային Կովկասին վերաբերող այս առանցքային հարցում Թուրքիան կարող է Իրանին փաստի առաջ կանգնեցնել։ Ու եթե Սիրիայի հարցում Թեհրանը կարող էր զիջել, քանի որ իրենից հեռու է, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն արդեն անմիջականորեն Իրանի սահմաններին է վերաբերում։ Բայց Թուրքիայից ու Ադրբեջանից ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումը հաշվի չեն առնելու։

Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն կբացվի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։ Մյուս կողմից՝ ուղղակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ այն որակելով որպես «ֆաշիստական պետություն»:

Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ևս լարվածություն է նկատվում՝ կապված Ռուսաստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ։ Ալիևը ռուսական կողմից պահանջում է պատժել մեղավորներին այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հարկ եղած ժամանակ ռուսական ուղղաթիռ խոցել, սպանել ռուս խաղաղապահների։ Բայց երբ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի, Ռուսաստանը փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանը բախվելու է թուրք-ադրբեջանական աճող հավակնությունների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը անուղղակի մեսիջներ է հղում, որ հնարավորություն կա ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի։ Բայց մյուս կողմից էլ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել։

Այս պայմաններում Հայաստանի համար տարբեր արտաքին գործընկերների հետ աշխատելու լայն հորիզոն է բացվում, որն իրավիճակից օգտվելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ Հայաստանի դիրքորոշումը կարևորելու առումով։ Ու իրավիճակին համահունչ կլիներ, որ ՀՀ իշխանությունները լծվեին գործի, պատվիրակություններ ընդունեին, պատվիրակություններ ուղարկեին, համաձայնություններ ձեռք բերեին, ուղերձներ հղեին ու համագործակցության դաշտ ձևավորեին։ Բայց Փաշինյանն «ավելի կարևոր գործով» է զբաղված՝ ճաշ է եփում, ձվածեղ է անում, երաժշտություն է լսում, անգլերեն է սովորում, գիրք է կարդում։ Ի՞նչ ասենք, մարդը ժողովրդի հաշվին «սանատորիա» է եկել, իսկ մինչ այդ արտաքին քաղաքական հնարավորությունները մեր կողքով անցնում են։ Անցնում են՝ ուղղակիորեն սպառնալիք ձևավորելով:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևին: Ինչպես շատ փորձագետներ են նշում, ավելի լավ է՝ չարձագանքեր: Փաստացի, Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, պտտել է նույն սկավառակը. «Հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»: Կրկնում ենք՝ սա ասվել է՝ ի պատասխան Ալիևի ընդգծված ագրեսիվության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան «Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին «Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միջինքի արարողություն Խամենեիի ելույթը սահմանեց Իրանի ուղղությունն այս կարևոր պահին․ Մասուդ Փեզեշկիան Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Նիկոլն իրեն կորցրած Սամվել Կարապետյանի նկարի հետ է կռիվ տվել․ Նարեկ Կարապետյան (video) Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում (video) #ՀԻՄԱ․ «Եվրոպայում էդ կեղտին հազիվ են լսել․ ասել է՝ վաճառում եմ, ծախում, տալիս»․ վերլուծաբան (video) Փաշինյանը վախենում է, ամեն ինչ լինում է, բայց մեկ է՝Սամվել Կարապետյանի դեմ չի կարողանում․ Կարապետյան (video) ԱԱԾ, էս ի՞նչ եք դարձել․ Կարապետ Պողոսյան (video) Կարեն Կարապետյանը ևս հակակոռուպցիոն դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (video) Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ ԱԱԾ-ի Գևորիկը չի՞ կեղծ տեղեկություն տվողը․ Ալեքսանյան (video) «Իրեն գելխեղդի տեղ դրած Փաշինյանն այսօր դարձել է տուզիկ»․ Էդգար Ղազարյան (video) «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Հորս գերեզմանով եմ երդվում, էսքան ոստիկան տեսա, լացս եկավ, ինչի՞ են բերել, ու՞մ են վախացնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am