Փաշինյանը պատրաստվում է քրեական գործով պատժել Աղազարյանին, որպեսզի մյուս ՔՊ-ական պատգամավորներին վախի մթնոլոտի մեջ պահի

Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ընդ որում, այդ մասին տեղեկացնում է Փաշինյանին ընտանիքին պատկանող լրատվամիջոցը:

Վարույթը նախաձեռնվել էՀՀ քրեականօրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ինմասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։

Իսկ ավելի վաղ նույն թերթը տեղեկացել էր Գլխավորդատախազությունից, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկության արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեականվարույթ հարուցելուհարցը որոշելու համար։

Դրանից հետո էլ այս կառույցը նման որոշում էր կայացրել:

Գրեթե բոլոր համար էլ պարզ է, որ Հովիկ Աղազարյանի գործը «բացել է» կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, որի հորդորները, որոշ ժամանակ առաջ, հանձնել ԱԺ պատգամավորի մանդատը, մերժվել էր Աղազարյանի կողմից:

Վերջինս վախենում էր, որ մանդատից զրկվելուց հետո, չէր բացառվում , որ նա և իր ընտանիքի անդամները հայտնվեին քրեական մեղադրանքների տիրույթում:

Աղազարյանը կարծեց, որ «ատամներ» ցույց տալով, կկարողանա իրեն պաշտպանել:

Սակայն նա չհասկացավ, որ նման քայլով փաստացի կասկածի տակ է դնում Փաշինյանի կարողությունը՝ ազդել ՔՊ-ական պատգամավորի վրա:

Իսկ դա արդեն քաղաքական լրջագույն սպառնալիք կարող է լինել Փաշինյանի համար:

Ահա թե ինչու է Փաշինյանին անհրաժեշտ, որ Աղազարյանը պատժվի:

Սկզբնական փուլում, միգուցե, եթե Աղազարյանը համաձայնվեր և վայր դներ իր մանդատը, կկարողանար խուսափել պատժից: Սակայն այսօր, երբ հրապարակայնացվել է իր «ատամ ցույց տալու» մոտեցումը, Փաշինյանին արդեն ոչինչ չի մնում, քան հրապարակային ձևով պատժել Աղազարյանին:

Առայժմ ընտրվել է «Պետականգաղտնիքպարունակողտեղեկություն հայտնելու» հոդվածը: Չի բացառվում, որ այն լրացվի նոր մեղադրանքներով:

Համենայնդեպս, Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը համոզված է, որ նոր տարուց հետո, Գլխավոր դատախազը գալու է ԱԺ և առաջարկելու է զրկել Աղազարյանին անձեռնմխելիությունից:

Իսկ ինչ վերաբերում է Աղազարյանի ապագա պատժաչափին, ապա դա, ամենայն հավանականությամբ կախված է լինելու այս գործնթացի զարգացման տրամաբանությունից:

Պարզ է մեկ բան. այն, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժել է, և նա վախենում է, որ իր թիմում կարող են առաջանալ կենտրոնախույս գործնթացներ: Հենց դրա համար էլ նա հրապարակավ փորձում է պատժել Աղազարյանին, որպեսզի կարողանա կանխել այդ կենտրոնախույս գործնթացները իր թիմում:

Հակառակ դեպքում, Աղազարյանի օրինակը, երբ նա հանդգնեց չկատարել Փաշինյանի պահանջը, այս պայմաններում կարող է փլուզել նաև Փաշինյանի վարկանիշը նույնիսկ իր թիմակիցների շարքում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` Zham.am

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am