Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ

Անցյալ շաբաթ ԶՊՄԿ Կայուն զարգացման հաշվետվության հրապարակման միջոցառման ընթացքում հրապարակվեց նաև հանքարդյունաբերությանը վերաբերող երկու կարևոր հետազոտության արդյունքներ։ Երկու հետազոտություններից առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև։ Այսպես՝ «ModexAdvisory» ընկերության «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ. Սյունիքի մարզի և ԶՊՄԿ ֆենոմենը» սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն՝ Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության ոլորտի վրա։ Հատկանշական է, որ համեմատաբար փոքր բնակչությամբ Սյունիքի մարզն ապահովում է զգալի տնտեսական արդյունքներ։ Հետազոտության մեջ նշվում է, որ Սյունիքը, որտեղ գործում է ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը (ԶՊՄԿ), Երևանից հետո Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Այսպես՝ Հանրապետությունում աղքատության միջին մակարդակը 23 տոկոս է։ Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում (43․1 տոկոս), մինչդեռ Սյունիքում այն ամենացածրն է՝ ընդամենը 7 տոկոս։ Սյունիքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում նույնպես 7 տոկոս է, ինչը երկրորդ ցուցանիշն է մայրաքաղաքից հետո (62 տոկոս)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Սյունիքը նույնպես երկրորդ տեղում է Երևանից հետո։

«ModexAdvisory» ընկերության վերլուծության ամբողջական տարբերակը հասանելի է կից հղումով։ Ուշագրավ են նաև «Breavis» ընկերության սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են հեռախոսային հարցումների միջոցով ամբողջ հանրապետությունում, ինչպես նաև «դեմ առ դեմ» ​​հարցումներով Սյունիքի մարզում։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը, ինչպես նաև Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8 տոկոսը, կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88․4 տոկոսը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա այդ տարածաշրջանից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Իսկ հարցվածների 46․1 տոկոսի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում հանքարդյունաբերությունը պետք է ընդլայնվի։ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ 71․9 տոկոսը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական, իսկ 78․15 տոկոսը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։ «Բրեվիս»-ի ամբողջական ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ կից հղումով https://www.syunik.tv/archives/85575 

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am