ՔՊ-ն Գյումրիում սցենար է փոխում. ժողովրդին կխաբեն անկուսակցական թեկնածուով. 168.am

168.am-ը գրում է. Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:

Ըստ այդ սցենարի՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, այսպես ասած՝ փրայմերիզներ, որոնց արդյունքում ինքը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Արդեն իսկ հայտնի են հայտ ներկայացրած թեկնածուների անունները՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Գյումրիի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը:

Եվ եթե ի սկզբանե որոշված էր, որ ՔՊ-ն ամեն գնով պետք է քաղաքապետ դարձնի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանին, հիմա իշխանության պլանների մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և նախնական սցենարը վերափոխվում է: Իսկ պլանները փոխվել են, որովհետև հասկացել են, որ ՔՊ-ն ոչ մի շանս չունի սեփական թեկնածուով պայքարել Գյումրիի քաղաքային իշխանության համար: Գյումրիում ՔՊ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է՝ անգամ վարչական ռեսուրսով ու թաղային հեղինակությունների բերած ձայներով ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ ունենալ չի կարող:

Որոշել են ձիով քայլ անել ու գյումրեցիներին ներկայանալ անկուսակցական թեկնածուով, նրան դարձնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ասելով, որ հենց ինքն էլ փրայմերիզի արդյունքներով առաջատարն է եղել, ու հետո հենց հարմար ժամանակը գա, կազմակերպել ընտրություններ և ունենալ ֆորմալ անկուսակցական, բայց իրականում ՔՊ-ի տակ աշխատող քաղաքապետ:

Այդ «Տրոյական ձին» գյումրեցիների համար, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, կլինի մինչև 2018թ. ակտիվ ՀՀԿ-ական, ապա Էդմոն Մարուքյանի ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս անկուսակցական ներկայացող, այս պահին Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը:

«Սիրելի՛ գյումրեցիներ, չկարողանալով անտարբեր մնալ հարազատ քաղաքիս կառավարման շուրջ ստեղծված իրավիճակին և ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման հայտարարությունը՝ որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժ/պ նշանակման համար անցկացվող նախնական ընտրություններում, որոնք անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 8, 9 և 10-ին:

Ակնկալում եմ ձեր բոլորի ակտիվ մասնակցությունը և արդար քվեարկությունը։

Հուսով եմ իմ ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն ինձ դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը։

ԳՅՈւՄՐԻՆ անտեր չէ՛»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Սարիկ Մինասյանը:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Սարիկ Մինասյանը Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետ դարձավ Էդմոն Մարուքյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան դառնալուց հետո:

Նկատենք, որ Սարիկ Մինասյանի հորաքրոջ որդին Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային պետ Կամո Ներսիսյանն է, ում հարազատ եղբայրը՝ Կարեն Ներսիսյանը, ներկայումս Ախուրյանի փոխհամայնքապետն է: Բացի դրանից, եթե Սարիկ Մինասյանը հանդես գա որպես առերևույթ անկուսակցական, հնարավորություն ունի ծառայեցնել նաև վարչական ռեսուրսը՝ պայմանավորված իր այսօրվա զբաղեցրած պաշտոնով:

Ընտրությունը, ինչպես ասում են, գյումրեցիներինն է:

դիտվել է 567 անգամ
Լրահոս
«ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am