Կոնջորյանն իրավապահներին ուղարկում է Հովիկ Աղազարյանի հետևից (video)

Նախապես արդեն հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում դրված էր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացնելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ այսօր՝ վաղ առավոտյան ինքն Աղազարյանին ծանուցել է, որ այդ օրակարգով նիստ է լինելու .«Իրեն հրավիրել եմ, ինքն էլ ասել է՝ «շատ լավ»»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարվեց, որ Հովիկ Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկություն է դուրս հանել խմբակցությունից․ ինչի՞ մասին է խոսքը։ Ի պատասխան՝ խմբակցության ղեկավարը նշեց.«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Դրանք պարզվել են և դարձել են նրան հեռացնելու հիմքերից մեկը։ Դրանց առնվազն մի մասը մամուլում կա։ Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար, ես իրավունք չունեմ դրանք հայտնելու»։

Կոնջորյանը հավելեց նաև, որ վարչության նիստի ժամանակ Աղազարյանը դա չի հերքել։

Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքեց․

«Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։

դիտվել է 1124 անգամ
Լրահոս
Ողորմելի է․․․ իր արևին իմ անձի հետ կապված բան է ասում․ Աննա Գրիգորյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) «Արամ Վարդևանյանը Փաշինյանի սարսափելի պահվածքը հիշեցրեց․․․ ՔՊ-ականներն իրար խառնվեցին» (video) «Ռուսաստանը ոտքը քաշեց, ադրբեջանցիները վերացնելու են Սևանը, Վանաձորը, ողջ Հայաստանը»․ Երվանդ Բոզոյան (video) «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) Ռուբինյանին ասացի՝ ընդհատե՛ք Փաշինյանի ելույթը․․․ ինչ է եղել, երբ Վարդևանյանը եկել է նիստերի դահլիճ (video) Աննա Հակոբյանն իր «Կիսաբաց լուսամուտները»-ն է սկսել «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան «Հախվերդյա՛ն, Նիկոլի ինքնիշխանությունը բ*զ կնոջ ինքնիշխանություն է» (video) Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել «Ես հրագանգը տվել եմ․․․Փող չե՛ք ունենալու»․ Փաշինյանն ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրած գոռում է (video) Սիրուշո Փրոդաքշնի գրասենյակում խուզարկությունն ավարտվել է Այսօր էլ Քոչարյանը․ դե լսեք ու հասկացեք՝ ինչի են ազգի էլիտային տանում․ Էդգար Էլբակյան (video) Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ Լաչինում քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Փաշինյանը սրում է իրավիճակը․ կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ... (video) Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էդգար Ղազարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի երեկվա անադեկվատ վիճակը» (video) Փաշինյանի երեք սարսափելի քայլերը․ Նարեկ Կարապետյանի կոշտ ելույթը (video) Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին․ «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյանին կալանքի են տանում՝ մեծ արհավիրքից առաջ․․․ սպասե՛ք այդ աղետին․ Անժելա Թովմասյան (video) Կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am