Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am

Դիլիջանում հարազատ եղբորը համայնքային հողատարածք վաճառած համայնքապետի «թերացման պատճառն օրենքի չիմացությունն է», հենց համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է ասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Կառույցը համայնքապետին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի հնարավոր բախման մասին հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելու համար։
Այս տարվա մայիսին Դիլիջանի համայնքապետարանը դեպի Իջևան տանող ճանապարհին գտնվող հողակտորն օտարելու համար աճուրդ է հայտարարել: Աճուրդին միայն ՔՊ-ական համայնքապետի եղբայրը՝ Սասուն Սարգսյանն է մասնակցել, հաղթել է մեկնարկային ամենացածր գնով: Մեկ քառակուսի մետրը 7000 դրամով համայնքապետի եղբորն է անցել 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածքը, որ հասարակական կառուցապատման նշանակություն ունի:
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, աճուրդի արդյունքներով եղբորն անցած հողամասն օտարելու մասին որոշումն անձամբ է ստորագրել: Այսօր «Ազատությանն» ասաց՝ խնդիր չի տեսնում: Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բացատրել է, թե օրենքից տեղյակ չի եղել, այդ պատճառով է թերացել, բայց շեշտեց՝ երբևէ որևէ օրենք չի խախտել:
«Ես ոչ մի և ոչ մի տեղ օրենքի խախտումներ չունեմ, իսկ ինչը ես ներկայացրել եմ, որ իբր թե տեղյակ չեմ եղել, ես օրենքներից շատ լավ տեղյակ եմ։ Եթե օրենքի խախտում արած լինեի, դրա համար կհասներ քրգործ իմ վրա, ես այսօր ի գործ չէի լինի», - պնդեց նա։
Հանձնաժողովը համայնքի ղեկավարին տուգանելու որոշման մեջ անդրադարձել է, թե որքանով կարող էր իր եղբոր մասին որոշումն ազդել նրա պաշտոնեական պարտավորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա, ու եզրակացրել, որ պաշտոնյան իր մասնավոր շահի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է ձեռնպահ մնար այդ որոշումների ընդունումից և սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացներ հանձնաժողով:
«Մինչդեռ ոչ միայն հանձնաժողով հայտարարություն չի ներկայացրել, այլև, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում ընդունել է որոշումներ՝ իր հետ փոխկապակցված անձի օգտին՝ այդ կերպ օրենքի իմաստով հայտնվելով շահերի բախման իրավիճակում», - եզրահանգել է պաշտոնյաների բարեվարքությունն ուսումնասիրող հանձնաժողովը։
Օրենք խախտելու համար 300 հազար դրամով տուգանված համայնքապետը չնայած հանձնաժողովի այս եզրակացությանը չի համարում, որ եղբոր օգտին որոշում կայացնելու մեջ սխալ կա. - «Ես աճուրդի հանձնաժողովի նախագահ եմ, աճուրդի ժամանակ տեսել եմ, որ մասնակիցն իմ եղբայրն է։ Իմ եղբայրը բնակվում է առանձին»։
300 հազար դրամ տուգանքից հետո համայնքապետի շահերի բախմամբ այս գործարքին որևէ պետական մարմին չի էլ անդրադառնա: Սա նաև քրեական հետևանքներ չի ունենա:
Դիլիջանի 40-ամյա համայնքապետը 2016-ից ավագանու անդամ է՝ 2021-ին նախ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել, հետո նույն թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով ղեկավար ընտրվել: Մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված նրա կենսագրությունում նշված է, որ մինչև քաղաքականություն մտնելը Դավիթ Սարգսյանն անհատ ձեռներեց է եղել:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Ջուլֆալակյան «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Փաշինյանը «յաթաղանը» վերցրել ու ընկել է ժողովրդի հետևից․ Սևակ Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանի տանից (video) Երեկ Փաշինյանն ուղիղ ասաց, որ Լևոնի երեխաները այս տունը չեն ստանալու․ հիմա 3 երեխաները տանն են (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն ներխուխել է նաև Սիրուշոյին պատկանող Pregomesh (video) Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կկալանավորվե՞ն․ փաստաբանի մեկնաբանությունը (video) Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն․ ի՞նչ է կատարվում (video) Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են «Գլուխ չեն հանում» կամ դիտմամբ մոլորեցնում են․ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վիճակագրական մանիպուլյացիաները Ի՞նչ եղանակով են տարել Ռոբերտ Քոչարյանին․ Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանի տանից (video) Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video) Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am