ՀՀ ներկայիս ռեժիմը տոկոսով փող է վերցնում թե՛ դրսից, թե՛ ներսից՝ զգալի պարտքի տակ մտցնելով երկիրը

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նաիրա Մարտիրոսյանը նրան հարցրել է.

«Օր չկա, որ այս իշխանություններին առնչվող մի նոր կոռուպցիոն սկանդալ չբացվի։ Նախկիններին պիտակավորում էին «թալանչի», բայց բոլորին տվել-անցել են։ Ի՞նչ կասեք այս հարցով»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Այն վնասը, որ այս ռեժիմը հասցնում է նաև Հայաստանի հարկատուներին, բոլոր նախորդ իշխանությունների համեմատ, աննախադեպ է։ Խոսքը ոչ միայն շռայլ ծախսերի, ճոխ շրջագայությունների, լյուքս մեքենաների և բյուջետային այլ ծախսերի մասին է։

Բերեմ ձեզ պետությանը պատճառած վնասի մեկ այլ, առաջին հայացքից չերևացող օրինակ։ Խոսքը Սնուփ Դոգի սկանդալային համերգի և դրա վրա ծախսած հսկայական գումարի մասին է։ Դնում եմ մի կողմ նման շոուն պետական միջոցների հաշվին կազմակերպելու զավեշտալի հանգամանքը։ Անդրադառնանք կոնկրետ վճարմանը՝ 2 000 000 000 դրամի կամ մոտ 6 000 000 դոլարին, որ ամբողջությամբ իրականացվել է դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, բայց ծառայությունն առ այսօր չի մատուցվել։

Այսինքն՝ հարկատուների հաշվին պետական բյուջեից 15 ամիս առաջ «նիսյա» վճարվել է հսկայական գումար։ Այն դեպքում, որ Հայաստանի ներկայիս ռեժիմը տոկոսով փող է վերցնում թե դրսից, թե ներսից՝ զգալի պարտքի տակ մտցնելով երկիրը։

Եկեք միասին հաշվենք, թե պետությանն ինչ վնաս է պատճառվել՝ գումարն ամբողջությամբ մուծելով, բայց «ապրանքը» դեռևս չստանալով։ Հայաստանը եվրոբոնդերի տեսքով տարեկան 3.9 %-ով պարտք է վերցրել արտաքին շուկայից։ Մեր բյուջեից Սնուփ Դոգին «հավայի» վճարված 6 միլիոն ԱՄՆ դոլարն այս 15 ամիսների (1.25 տարի) մեջ մեզ վրա լրացուցիչ նստել է՝ 6 000 000:100×3.9×1.25=292 500 ԱՄՆ դոլար կամ մոտ 114 մլն դրամ։ Այսինքն՝ այդ չափով լրացուցիչ վնաս է հասցվել ՀՀ պետական բյուջեին։ Ի դեպ, եվրոբոնդերի օրինակով պատճառված վնասի հաշվարկը դեռ ամենանվազագույնն է։ Հաշվենք նաև պետական պարտատոմսերի օրինակով, որոնց սպասարկման տարեկան նվազագույն տոկոսը դրամով մոտ 10 % է՝ 2 000 000 000:100x10x1.25=250 000 000 դրամ։ Ահա

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am