Իսլամիստ զինյալները գրավել են Հալեպը, հայ համայնքն անորոշ վիճակի մեջ է. Գաբրիելյան
Սիրիայի Հանրապետությունում անորոշ վիճակ է. Հալեպ քաղաքը գրավվել է իսլամիստ զինյալների կողմից, - այս մասին «Փաստինֆո»- ին ասաց Սիրայում հայ համայնքի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ նշելով, որ հայ համայնքում եւս վիճակն անորոշ է։
Նրա փոխանցմամբ՝ դեռևս շփում չեն ունեցել զինյալների հետ, թեև նախօրոք խոսակցությունների մակարդակով ասվել էր, որ փոքրամասնությունները կարող են չանհանգստանալ, բայց, ինչպես նշեց պատգամավորը, դեռ չգիտեն, թե ինչ կլինի իրականում։
Հալեպը գրավելուց հետո օդանավակայանը փակ է, իսկ ցամաքային ճանապարհներն, ինչպես նշեց Գաբրիելյանը, ոչ անվտանգ։
