Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք»

«Հետքը» գրում է․

2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։

«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։

2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։

Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։

Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։

Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։

 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 467 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am