Անն-Լորանս Պետելը ճիշտ է համարում Բաքվում մեկնարկած COP-29-ին չմասնակցելու Մակրոնի որոշումը

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ որոշում է կայացրել՝ չմասնակցելով Բաքվում մեկնարկած COP-29 համաժողովին։ Այս մասին Պետելն ասել է Sud Radio-ին տված հարցազրույցում։


«Նա ճիշտ որոշում է ընդունել, որովհետև Բաքու գնալը դիկտատորի ձեռքը սեղմելու և ակնհայտ իմիտացիան լեգիտիմացնելու ռիսկ է պարունակում, քանի որ Ադրբեջանը բացարձակ չի հանդիսանում երկիր, որը մասնակցել է բնապահպանական անցմանը։ Ադրբեջանը նավթային դիկտատուրա է և երկիր է, որտեղ մարդու իրավունքների վիճակն աղետալի է։

Էմանուել Մակրոնը ակտիվորեն աջակցել է Հայաստանին 2020 թվականից՝ այն պահից, երբ սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Նա շատ բան է արել, որպեսզի Եվրոպան աջակցի Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու հարցում»,- ասել է Պետելը։


Ֆրանսիան COP-29-ում ներկայացնում է երկրի բնապահպանական անցման նախարար Անիես Պանիե Ռյուշանեն։ Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիան պետք է ամբողջությամբ բոյկոտեր COP-29-ը՝ Պետելն ասել է․ «Ամբողջական բոյկոտի և տեխնիկական մասնագետների կամ չինովնիկների, այսինքն՝ ոչ քաղաքական ֆիգուրների ուղարկելու միջև տարբերություն կա։ Ես կարծում եմ, որ, եթե մենք ցանկանում ենք մասնակցել, եթե մենք ամեն դեպքում ցանկանում ենք մասնակցություն ունենալ էկոլոգիական տեսանկյունից, մենք կարող ենք ուղարկել չինովնիկների և մասնագետների, բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք ունենալ քաղաքական ներկայացվածություն և կառավարության անդամի մասնակցություն։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք զերծ մնալ այդ ներկայությունից։ Այսօր պետք է հասկանալ, որ Իլհամ Ալիևն այն անձն է, որը ոչ միայն 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ, այլ նաև դիկտատոր է սեփական երկրում, քանի որ այնտեղ 300 քաղբանտարկյալ կա»։

Պետելը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը խառնվում է Ֆրանսիայի ներքին գործերին։ «Մոտավորապես 1․5 տարի առաջ նա ստեղծել է այսպես կոչված «Բաքվի նախաձեռնողական խումբը», որը կենտրոնացած է ռեգիոնալիստների և անջատողականների միավորման վրա՝ լինի դա Նոր Կալեդոնիայում, Կորսիկայում կամ Ֆրանսիայի այլ շրջաններում։ Դրա նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ 2024 թվականի հոկտեմբերին Մյուլուզում սպանվել է Ալիևի հակառակորդը, որը արտաքսված էր և ապրում էր Ֆրանսիայում։ Այսօր ընդդիմադիր բլոգեր Մոհամմադ Միրզալին գտնվում է ֆրանսիական ոստիկանության պաշտպանության տակ, ապրում է Ֆրանսիայում, և ֆրանսիական հողի վրա նրա նկատմամբ մի քանի մահափորձ է եղել»,- ասել է քաղաքական գործիչը։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am