«Ուղեղլվա․ մաս 8»․ Եթե չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ ուղիղ ինձ տեղեկացրեք․ Փաշինյան

«Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 17-ի ուղիղ եթերից է։ Այդ օրերին Հանրապետությունում տեղի էին ունենում րը մեկ տասնյակից ավելի ակցիաներ, մարդիկ պահանջում էին իրենց խնդիրների լուծում՝ ոռոգման ջուր, կաթի գնի վերանայում և այլն։ Մայիսի 17-ին 14 բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ և փորձեց քաղաքացիներին համոզել դադարեցնել ակցիաները։

«Մենք Հայաստանում իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն իրագործելու և ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, ապացուցելու, որ իրենք են իրականում տերը և իշխանությունը ՀՀ-ում․․․

Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, և նրա հաղթանակի առանցքային արդյունքը ոչ թե այն է, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ ինքն է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ․․․

Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, գիտեինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով, լուծել քաղաքացիների խնդիրները և առավել ջանք գործադրել դրա համար և պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանութունը, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով և ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած առանձնապես հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիաան անհնազանդության գործողություններ։ Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում։ Տրամաբանական խնդիր կա, որովհետև երբ մենք ակցիա ենք անում, անհնազանդություն ենք հայտնում ինչ-որ մեկին, էդ անհնազանդությունն ուղղված է իշխանութուններին, իսկ ՀՀ-ում հատատված է քաղաքացու իշխանություն։ Հետևաբար մենք բոլորս ո՞ւմ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ։ Սա, կարծում եմ առանձնապես ճիշտ մոտեցում չէ․․․

Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու որևէ առիթ․․․

Մենք խնդիր ունենք Հանրապետությունում հաստատված սիրո, ուրախոթյան և համերաշխության մթնոլորտը չփչացնելու և դա շատ կարևոր հանգամանք է։

Մենք պետք է իշխանութուն-ժողովուրդ հակադրության ինստիտուտը փոխենք համագործակցության ինստիտուտով․․․

Էն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է, կլուծվեն․ էն հարցերը, որոնց լուծումը անհնար է, նույնպես կլուծվեն, որովհետև մենք ասել ենք, որ անհնարի սահմանը չենք ճանաչում․․․

Իսկ եթե Հայաստանում կա ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություն, ուրեմն էդ իշխանությունը պետք է գնա․․․

Եթե ես չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ այդ մասին ուղիղ ինձ տեղեկացրեք․․․»։

 

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն․ Ազատություն «Ղալաթ ա արել, զենք ա առել, ու՞մ ես խաբում»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am