Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար

Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը այսօր ուշագրավ գրառումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«... Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքվելէ 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը՝ էլեկտրոնային վճարումներով։

Հավել եմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է188 474 600 ՀՀ դրամ...»։

Հիմնվելով այս տվյալների վրա՝ ներկայացնենք արդեն մեր կողմից, թե ինչ ծավալի է հասնում ստվերը այս ոլորտում:

Եվ այսպես, նոյեմբերի 1-ից սկսած, 7 օրվա ընթացքում տրանսպորտից ստացած եկամուտները կազմել են 213 173 300 դրամ:

Եթե այս թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք, թե միջինը մեկ օրվա ընթացքում ինչքան է եղել տրանսպորտից ստացած գումարները:

213 173 300 բաժանելով 7-ի, ստանում ենք 30 453 328 դրամ:

Այսինքն, ըստ քաղաքապետարանի տվյալների, օրական գանձվել է 304 հազար քաղաքացիների կողմից: Քանի որ տոմսի արժեքը այսօր 100 դրամ է, ապա եթե 30 453 328 բաժանենք 100 դրամի, ապա կստանանք, թե քանի քաղաքացի է վճարում ուղեվարձ:

Ըստ նույն տվյալների՝ օրական ավտոբուսների միջոցով երթևեկում են 550 000 քաղաքացի:

Այսինքն, ստացվում է որ 550 000 - 304 000 = 246 000 : Այսինքն՝ 246 հազար մարդու վճարած ուղեվարձի գումարները չեն հասնում բյուջե:

Նույն տվյալներով՝ մինչև նոյեմբերի 1-ը, 7 օրվա ընթացքում հասույթը կազմել է 188 474 600 դրամ:

Այսինքն՝ մինչև նոյեմբերի 1-ը, օրական հասույթը կազմում էր 188 474 600 / 7 հավասար է՝ 26 924 942 դրամ:

Այսինքն, ըստ այս տվյալների, մինչև նոյեմբերի 1-ը 550 000 քաղաքացիներից վճարում էին ընդամենը 269 հազարը: Բայց քանի որ բոլորս գիտենք, որ ուղեվարձ վճարում է տրանսպորտից օգտվողների 99,99 տոկոսը, ավելի ճիշտ է ասել, որ 281 հազար քաղաքացիների վճարած ուղեվարձի գումարները բյուջե չէին մտնում: Այսինքն՝ մինչ նոյեմբերի 1-ը ստվերը տրանսպորտում կազմում էր ավելի քան 50 տոկոսը:

Եթե նույն տվյալներով անցած տարվա դոտացիան կազմել էր 7,5 մլրդ դրամ, ապա ստացվում է, որ տոմսի իրական ինքնարժեքը կազմել էր մոտ 130 դրամ:

Իսկ եթե հաշվենք, որ տրանսպորտի ստվերը կազմել էր վերջին վեց տարիների ընթացքում 50 տոկոսից ավել, ապա կարող ենք պնդել, որ տոմսի իրական ինքնարժեքը 65 դրամից էլ ավելի ցածր է:

Իշխանությունները պնդում են, թե նոր ավտոբուսներ են գծի մեջ մտցնում, բայց մոռանում են ասել, որ արդյունքում 550 000 հազարն էլ է ավելանում:

Նրանք պնդում են, որ 20 տարի է՝ տոմսի արժեքը 100 դրամ է և չի փոփոխվել:

Սակայն մոռանում են ասել, որ դոլարային արժեքով 100 դրամը նախկինում մոտ 20 ցենտ էր, իսկ այսօր 25 ցենտ է դարձել:

Իշխանությունը փաստացի ցանկանում է թանկացնել տոմսի արժեքը 200-300 դրամով այն դեպքում.
- երբ տոմսի իրական արժեքը կազմում է մոտ 60 դրամ,

- երբ ստվերի դեմ վեց տարի պայքար չի եղել,

- երբ մինիմալ թոշակը կազմում է 36 հազար դրամ,

- երբ մինիմալ աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ,

- երբ սպառողական մինիմալ զամբյուղը անցյալ տարվա տվյալներով կազմում էր 82 հազար դրամ,

- երբ մեր քաղաքացիների զգալի մասը մեքենա չունի և ստիպված է օգտվել տրանսպորտից,

- երբ քաղաքացիներն ունեն հայաստանյան բնույթի աշխատավարձ, սակայն իրենց առաջարկում են ունենալ եվրոպական թանկ բնույթի ուղեվարձ,

- երբ տրանսպորտային բարեփոխումը ոչ միայն եվրոպական մակարդակի չէ, այլ հետամնաց աֆրիկյան մակարդակի է,

- երբ այս վեց տարիների ընթացքում բոլոր տեսակի գները բարձրացել են, անգամներով, իսկ աշխատավարձները բարձրացել են 10-ից մինչև 50 տոկոսով:

Այս ամենից հետո, խոսել տրանսպորտի «բարեփոխման» մասին, փարիսեություն է: Նման բան անում էին ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, երբ գների բարձրացումը «բարեփոխման» շղարշով եին թաքցնում: Այդ իմաստով այսօրվա իշխանությունները իրենց բնույթվ նման են ԽՍՀՄ-ի վերջին տարիների իշխանություններին: Միայն թե Հայաստանը չի կարող ունենալ նախկին ԽՍՀՄ-ի ճակատագիրը, քանզի դրա արդյունքում մենք կկորցնենք ոչ միայն պետությունը, այլև կենթարկվենք ցեղասպանության:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Ինչքանով է լեգիտիմ քաղաքային իշխանության այս որոշումը, երբ մեկ տարի առաջ նրանք ընտրվել էին առանց այս խոստման և, բացի այդ, 9 տոկոս ստացած իշխանությունը կարողացավ վերարտադրվել բացառապես խաբեության միջոցով, երբ ընդիմադիր հռետորաբանությամբ ընտրված երկու անձ ուղակի «գնվեցին» իշխանության կողմից:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 354 անգամ
Լրահոս
ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչացnւմը Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Շաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնում՝ Կիևի վրա Ռուսաստանի գիշերային հարվածի առիթով «Ռուսամետն» ու «Ռուսաստանի բարեկամը» արմատապես տարբեր ձեևակերպումներ են․ քաղաքագետ Ռուբիոն Հորմուզի հարցը համարել է Իրանի հետ բանակցությունների առաջնահերթությունը Իսրայելի և ԱՄՆ-ի համար կարևոր է վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը․ Նեթանյահու ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ ուրանի ծրագրի շուրջ առաջիկա երկու ամիսների ընթացքում Եկեղեցու սպասավորները այսօր ևս ՀՀ իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Բ Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան Իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. Սուրենյանց Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին բախվել են GAZ 3110-ը և VAZ 2121-ը․ 1,5 տարեկան երեխա է մահացել Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am