Մոլդովայում Արևմուտքը հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը

Ինչպես և սպասվում էր, երեկ Մոլդովայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «հաղթանակ» տարավ Արևմուտքի դրածո Մայա Սանդուն:

Սակայն այն ցուցանիշները, որ նա հավաքեց, նույնիսկ արևմտյան իր տերերին զարմացրեցին: Բանն այն է, արևմտյան հատուկ ծառայությունները, իրենց մոլդովացի կոլեգաների հետ համատեղ, հիմնովին «մաքրել էին» երկրի քաղաքական դաշտը, որպեսզի Սանդուն չունենար ազդեցիկ մրցակից: Այսինքն՝ արտաքուստ ընտրությունները «դեմոկրատական» տեսք պետք է ունենային, որպեսզի արևմտյան հանրությունը տեսներ նախընտրական կրքեր, սակայն այդ քաղաքական թատրոնն այնպես կազմակերպվեր, որպեսզի վերջում Սանդուն «հաղթեր»:

Կարծես նախընտրական փուլում արևմտյան կենտրոններին հաջողվել էր դա կյանքի կոչել և Սանդուի մրցակիցների մի մասը հեռացվել էր երկրից, իսկ մյուս մասի վրա կարվել էին տարբեր շինծու քրեական գործեր, որպեսզի նրանք չկարողանային մասնակցել ընտրություններին: Այդ սպեցօպերացիայի արդյունքում որոշվել էր, որ Սանդուի մրցակիցը պիտի լիներ մի երկրորդական գործիչ, այն էլ՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Եվ այդպիսինը գտնվեց, դա Մոլդովայի նախկին դատախազ Ստեֆանոգլուն էր: Նա ազգությամբ գագաուզ է, և տրամաբանական էր, որ չէր կարող լուրջ մրցակից լիներ նույնիսկ ցածր վարկանիշ ունեցող, ազգությամբ մոլդովացի Սանդուի համար: Բացի այդ, գագաուզների գրեթե 99 տոկոսը մերժում էին ԵՄ-ին միանալու գաղափարը, մինչդեռ Ստեֆանոգլուն դեմ չէր ԵՄ-ին անդամակցելու գաղափարին: Այսինքն, արևմտյան կենտրոնները Սանդուի համար մեծ «նվեր էին» պատրաստել, ի դեմս Ստեֆանոգլուի, ով ոչ միայն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, այլև նույնիսկ այդ շերտի մոտ մեծ վարկանիշ չուներ:

Սակայն անցած կիրակի անցկացված ընտրությունները գրանցեցին նոր սենսացիա:

Պարզվում է, որ Սանդուն փաստացի պարտվեց նույնիսկ Ստեֆանոգլուին:

Վերջինս մինչև վերջին պահը առաջ էր Սանդուից և, ինչպես անցած հանրաքվեի ընթացքում, ԵՄ «հանձնակատարի» ձայները ավելացան վերջին պահին և նա առաջ անցավ:

Ինչպես դա ստացվեց, նույնպես հասկանալի է. Ռուսաստանում, որտեղ կային պոտենցիալ 300 հազար ընտրողներ, Մոլդովայի իշխանությունները բացել էին ընդամենը երկու ընտրատեղամաս, Մոսկվայում, որտեղ կային ընդամենը 20 հազար քվեաթերթիկ: Անցած հանրաքվեի ժամանակ այստեղ բաժանվել էր 10 հազար քվեաթերթիկ: Եվ ահա, որպեսզի «առաջխաղացում» արձանագրեն, Սանդուի իշխանությունը այս անգամ որոշել էր Մոսկվայի համար 10 հազարի փոխարեն տրամադրել 20 հազար քվեաթերթիկ:

Մինչդեռ Եվրոպական տարածքում բացվել էր 230 ընտրատեղամաս և բաժանվել էին ավելի քան 800 հազար քվեաթերթիկ:

Եվ հենց այդ եվրոպական «քվեաթերթիկներն էլ» ապահովեցին Սանդուի «հաղթանակը»: Մանավանդ, որ եվրոպական ընտրատեղամասերում մոլդովական ընդդիմությունը չէր կարող պատշաճ վերահսկել ընտրական գործընթացը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու ԵՄ-ն մոլդովական ընտրությունների վերաբերյալ, բնականաբար, քննդատող հայտարարություններով հանդես չեն գա, ինչպես Վրաստանի դեպքում էր:

Ի դեպ, եվրոպական կառույցները արձանագրեցին իրական խախտումները Մոլդովայում, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքնեևրի վրա, ի տարբերություն վրացականի, որտեղ խախտումները ավելի շատ ընդհանրական բնույթ են ունեցել և չէին կարող ազդել արդյունքների վրա:

Մոլդովայի ընտրության վերաբերյալ Արևմուտքից արձագանք չի լինի, քանի որ ներկայիս Արևմուտքը վաղուց է վերափոխվել և դարձել է նախկին ԽՍՀՄ-ի նման մի կառույց, որտեղ սեփական «շան որդիները» կարող են խախտել ամեն ինչ, քանի որ ներկայիս արևմտյան գործիչների համար, այլևս իրական դեմոկրատական արժեքները գլխավոր դերակատարում չունեն:

Նրանք նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարների պես դարձել են պարզունակ գաղափարական դոկտրինյորներ, որոնք նույնիսկ իրենց դոկտրինի գաղափարական հիմքն են անտեսում, ինչպես, որ նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարները անտեսում էին կոմունիզմի գաղափարական հիմքը:

Հենց այդ ժամանակ էլ սկսվում է գաղափարախոսության էրոզիան, որն իր հետևից բերում է նաև ընդհանուր համակարգի փլուզման գործընթացը, ինչի ականատեսն ենք դառնում այս օրերին արևմտյան տարբեր երկրներում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am