Ինչո՞ւ է ավտովթարից զոհված գյումրեցի ընտանիքի դեպքով վարույթ քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում, ի՞նչ կապ ունեն Մուշի բաժնի ոստիկանները

Այս տարվա հուլիսի 26-ին ողբերգական վթարի հետևանքով զոհվեց մի ողջ ընտանիք՝ հայրը, մայրը, անչափահաս երեխան:

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել էին BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Honda մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Shamshyan.com-ն էր փոխանցել ու հավելել՝ Ջաջուռի ոլորաններում միմյանց են բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները:

«BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերել, ինչը նկատել էին նաև պարեկներն ու փորձել տեղափոխել նրան ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա։ Բժիշկները նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա բացել էր շտապօգնության ավտոմեքենայի դուռն ու փախուստի դիմել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մի մարդ էր եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեին, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ, ինչը հաստատվել էր։

BMW-ի վարորդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ապա որոշ ժամանակ անց վերջինս ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, և թեպետ հետախուզվող վարորդի մասին իրավապահները տվյալներ չէին հայտնում, Hayastan.news-ին հայտնի էր դարձել հետախուզվող վարորդի ինքնությունը․ նա Գյումրիի 41-ամյա բնակիչ Արմեն Տոնոյանն է, ամուսնացած է, ունի երեխա, մասնագիտությամբ վարսահարդար է։ Տարբեր վայրերում, այդ թվում՝ նաև լուսանկարներում, իրեն ներկայացրել է՝ որպես «ցուլ»։

 

Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում, և Գյումրիում այդ օրերին համառ խոսակցություններ էին պտտվում, որ «Ցուլ» մականունով թմրամոլին՝ ողջ ընտանիքի կյանքը խլած վայ-վարորդին, շտապօգնության մեքենայից օգնել են փախչել, ու դա արել են ոստիկանները: Ու վերջինս իր անձնագրով փախուստի էր դիմել դեպքի վայրից, ապա՝ Հայաստանից, որովհետև վերջինիս ՍԵԿՏ-ը դեպքից ժամեր անց դեռ բաց է եղել: Ավելին, Գյումրիում համառ խոսակցություններ էին պտտվում, որ հենց ոստիկաններն էլ նրան օգնել են Բավրայի սահմանային անցակետով լքել երկիրը:

Գյումրիի՝ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանի ու նրա տեղակալ Հովհաննես Մկրտչյանի նկատմամբ անգամ քրեական վարույթ կա հարուցված ծառայողական քննության արդյունքում, ու վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, բայց Արթուր Հակոբյանի և Հովհաննես Մկրտչյանի լիազորությունները դադարեցված չեն, ու նրանք շարունակում են պաշտոնավարել:

Հակակոռուպցիոն կոմիտեից թեպետ հստակ ինֆորմացիա չտվեցին, բայց ասացին, որ դեպքին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնված, նախաքննություն է կատարվում, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:

168.am

դիտվել է 599 անգամ
Լրահոս
Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am