Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը
Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի, չորեքշաբթի հայտնել է Cadena SER ռադիոկայանը։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել անձրեւների եւ ջրհեղեղների զոհերի համար։ Դրանք լուրջ վնաս են հասցրել ճանապարհային ենթակառուցվածքներին:
Այս ֆոնին երկրի ռազմական շտապ օգնության ստորաբաժանումը ավելի քան 1000 զինծառայող է տեղակայել Վալենսիա նահանգ՝ Վալենսիայի Ժեներալիտետի Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի արտակարգ ծառայությունների հետ միասին անձրևների հետևանքների դեմ պայքարելու համար։
Տեսանյութերը՝ այստեղ