Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալ հայ գերիների համար աղոթքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին։

««Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։
2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։

«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։
․․․Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։

Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։

«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։
ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար։

Բարեգութ Աստված, դիմում ենք քեզ հայ ժողովրդի համար։

Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր շնորհների համար, որոնցով օրհնել ես նրանց. ամուր հավատքով, հոյակերտ եկեղեցիներով, ոգեշունչ արարողություններով, արվեստի և մշակույթի բնագավառում բացառիկ տաղանդներով, ինչպես նաև տոկունությամբ՝ հաղթահարելու պատմության ընթացքում բոլոր մարտահրավերները։

Քեզ ենք ներկայացնում այն ցավը, որը մռայլեցնում է նրանց կյանքը այս օրերին, ռազմական ագրեսիայի զոհ դարձած սիրելիների համար հոսող արցունքները, նրանց անորոշությունն ու մտավախությունն ապագայի հանդեպ, ովքեր ստիպված էին լքել իրենց տները և պատերազմում ավերված սրբազան եկեղեցիների կորուստը։

Դու աշխարհի լույսն ես։ Առաքիր քո լույսը բոլոր տառապող սրտերին ու կրկին ու կրկին ոգեշնչիր նրանց հավատքի, սիրո և հույսի քո ոգով»։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Բռնաբարողը ոնց որ «Կամասուտրա» նվիրի զոհին․ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելը նույն բանն է (video) Փաշինյանը ամեն ինչ արեց, որ գերիների հարցը չբարձրացվի COP-29ին (video) Նիկոլը ջղաձգումների մեջ է․ իր վերջին շունչն է քաշում․ Աննա Մկրտչյան (video) Ալիևը հերթական կուտն է տալիս հայերին գերիների հարցում․ Արտակ Բեգլարյան (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դու չպետք է բանավիճես, պիտի տիկ–տոկ բաթլներ անես․ Մամիջանյան (video) Ռուբեն Վարդանյանը սարսափելի վիճակում է․ Ալիևը նրա նկատմամբ ընդգծված ագրեսիա ունի (video) Փաշինյանը սպասում է Ալիևի «ավտոգրաֆը» ստանա, հետո գնա արտահերթ ընտրությունների․ Հայկ Մամիջանյան (video) Նիկո՛լ, քո սուտը և շանտաժը ԵԱՏՄ–ն այլևս շատ տեղ չեն դնում (video) Ես դիմում եմ Սրբազանին՝ անկեղծ ամենինչ ասեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալիևը ուղղակիորեն սպառնացել է Ռուբեն Վարդանյանի որդուն․ բոլորս պետք է բղավենք․ Զոհրաբյան (video) Թող Նիկոլը շնորհակալ լինի Սերժ Սարգսյանին․ Հայկ Մամիջանյան (video) Այ «բոմժ», Ալիևը ծաղրում է քեզ, գալիս ցեղասպանում է, դու ցավակցում ես (video) Азербайджанцы, скоро все изменится, вы не сможете процветать на наших землях (video) 2025թ ֆինանսատնտեսական կոլապս է սպասվում Հայաստանում (video) Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկան պոտենցիալ աղբյուր Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի հանդեպ նման գործելաոճը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am