«Գոյ» թատրոնի դերասանները ինքնակամ դուրս եկան թատրոնից
«Գոյ» թատրոնի դերասանները շուրջ երեք օր է նստացույց են իրականացնում թատրոնի ներսում։ Անձնակազմի մյուս մասը, պետական մարմիններ այցելելով, փորձում է ընթացք տալ գործերին։
Oragir.News-ի տեղեկություններով՝ «Գոյի» դերասանները երեկ արդեն ինքնակամ լքել են թատրոնը։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն, հասկանալու համար, թե որն է լինելու հաջորդ քայլը։
Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։