ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ կառավարությունը տապալել է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը` ՀՀ քաղաքացիություն ունենալու արհեստական պահանջով և աջակցության շատ ցածր չափով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրին դիմողների թիվը, որ ընդամենը մոտ 30 ընտանիք է, վկայում է կառավարության ծրագրի ձախողման մասին։ Արդեն երկրորդ ձմեռն են այդ մարդիկ դիմավորում առանց կացարանի։ Եթե կառավարությունը մի ծրագիր է իրականացնում 100.000–ից ավելի անձանց համար, բայց դիմում է մի քանի տասնյակ մարդ, նշանակում է ծրագրի հետ մի բան այն չէ։ 100.000 հոգուց 100-200 մարդու հնարավոր է ասել, որ դուք ինչ–որ սխալ փաստաթղթեր եք ներկայացրել, բայց հնարավոր չէ 110.000 մարդու մեղադրել ծրագրի շահառու չդառնալու համար»,–ասաց նա։

Առաքելյանն ընդգծեց, որ սերտիֆիկատներում նշված աջակցության չափը հեռու է նորմալ կացարան ունենալու ցանկությունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը վստահ է, որ 3 մլն դրամ սերտիֆիկատով միջինը 3-4 հոգանոց ընտանիքը 10 մլն դրամով չի կարող նորմալ կացարան կառուցել կամ գնել։

«Հնարավոր է ինչ–որ գյուղերում 10 մլն դրամով ինչ–որ տուն գնել, բայց այդ տունը նորմալ ապրելու պիտանի չի լինի և պետք է վերականգնվի։ Իրավիճակն ավելի բարդ է միայնակ մարդկանց կամ ամուսինների համար, որոնք 1-2 հոգի են և 3 կամ 6 մլն դրամով ընդհանրապես չեն կարողանա որևէ գույք ձեռք բերել»,–ասաց նա։

Առաքելյանը վստահ է, որ եթե արցախցիները կարճ ժամանակում չկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրը, արտագաղթել պատրաստվողների թիվը կշատանա։

Նշենք, որ ավելի վաղ «Արցախ Միությունը» հրապարակել է զեկույց, որն անդրադառնում է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրին։ Զեկույցը վերլուծում է այս տարվա մայիսից իրականացվող ծրագրի հիմնական սկզբունքներն ու տեղեկացնում, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Ծրագրից օգտվելու համար վարկավորմանն առնչվող խոչընդոտներ ևս կան։



դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը Ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ը․ WSJ Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց Դեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են․ ՏԱՍՍ 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ստիպում են վիդեոզանգ անել․ Նաիրա Զոհրաբյան (video) Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այդ ուղղությամբ Երևանի կատարած աշխատանքը Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Բագրատ Սրբազանը հանդես կգա տարեվերջյան մամլո ասուլիսով Այս տարի Հայաստանում նախատեսվածից 200 մլրդ դրամ պակաս հարկ է հավաքվել․ Մղդեսյան «Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում Անցնող տարվա տնտեսական խութերը Սիրիայի քրդերը․ ԱՄՆ–Թուրքիա պայթյունավտանգ իրավիճակ (video) Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են» Փաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել․ ՏԱՍՍ Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է կամրջից նետվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am