Թուրքիայի իշխանությունները փակել են ռադիոկայանը, որի եթերում հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը
Ստամբուլի Açık Radyo ռադիոկայանը հայտնել է, որ իրեն փակել են իշխանությունների որոշմամբ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ը, Açık Radyo ռադիոկայանի հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլին կայանի հյուրերից մեկը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Դրանից շատ չանցած, մայիսին, վերահսկիչ մարմինը դադարեցրել է կայանի հեռարձակումը հինգ օրով՝ նրան մեղադրելով «ատելության հրահրման» մեջ։ Հուլիսին իշխանությունները Açık Radyo-ից վերցրել են լիցենզիան, բայց ռադիոկայանը դեռ մի քանի ամիս շարունակել է աշխատել։
Açık Radyo ռադիոկայանը աշխատում էր 1995 թվականից։