Ֆուտբոլային թալան. 2050թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ

Ֆուտբոլը նախ քաղաքականություն է, հետո՝ սպորտ։ Կամ առնվազն դրանք հավասար հարթության վրա են գտնվում։

Մակեդոնիայից կրած պարտությունից հետո մեր ֆուտբոլասերները դժգոհեցին, որին հաջորդեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի հեռացումը։

Այն, որ Պետրակովն իր տեղում չէր, հայտնի էր վաղուց։ Բայց գլխավոր խնդիրը Պետրակովը չէ։ Խնդիրը Պետրակովին նշանակողի տիրոջ մեջ է։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի։ Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար է նշանակել ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանին։ Վերջինիս կողքին նշանակել է «Հայկական թուրքական ժամանակ» թերթոնի այժմ արդեն նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանին։ Սրանք էլ իր, այսինքն՝ Փաշինյանի պես ղեկավարում են հայկական ֆուտբոլը։ Իսկ դա նշանակում է՝ թալան և տապալումներ։

Ծակ կոշիկներով Արմեն Մելիքբեկյանն այժմ միլիոնավոր եվրոների հետ է շփվում։ Սկսել է թանկարժեք կյանքով ապրել։ Նույնը վերաբերում է մյուս ծակկոշիկավոր Արմեն Նիկողոսյանին։

Լավատեղյակները պնդում են, որ հայկական ֆուտբոլում ոչ միայն բարդակ է և խայտառակ որակի կառավարում, այլ նաև բացահայտ թալան։ Իսկ ինչո՞ւ պետք է այդպես չլիներ։ Նիկոլն իր նմաններին է վստահում այս կամ այն ոլորտը։ Նրանք էլ անում են այն, ինչ տեսնում են։ Մի խոսքով, ձուկը գլխից է հոտում։ Դե իսկ այդ հոտած գլուխը, եթե հիշում եք, խոստանում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա աշխարհի կամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության գավաթակիր։ Դա «էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում էր։ Ի դեպ, այդ և նմանատիպ այլ բլեֆ–խոստումները և պայծառ ապագան նկարագրվում էր 44–օրյա պատերազմից ընդամենը 6 օր առաջ։

Հիշեցնենք, որ Նիկոլը նաև հայտարարել է, որ «խաղաղության դարաշրջան» թեմայով ինքը երաշխիք չունի, որ Հայաստանն առաջիկա երկու տարում գոյություն կունենա։ Ասում է՝ եթե այս երկու տարում դիմանանք ու չվերանանք, ապա 100 տարի կմնանք։ Ինքն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ն երկու տարի էլ չդիմանա։ Այդ պայմաններում 2050 թվականի հաշվարկով խոստումներ տալը լրիվ տեղավորվում է իր խաբեբայական քարոզչաոճի մեջ։

Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա այն շողուլի կգա միայն Հայաստանում արդյունավետ իշխանություն ձևավորելուց հետո։ Մելիքբեկյանին պետք է ռադ անել, իհարկե։ Բայց դա հարցի ամբողջական լուծում չէ։ Պետք է կեղծ հեծանվորդի հարցը լուծել, հետո անցնել մյուսներին՝ ոլորտ առ ոլորտ (հընթացս անդրադառնալով դրանց թալանածներին՝ քյաբաբ առ քյաբաբ)։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլային խնդիրները համակարգային են։ Սկսած մանկապատանեկանից մինչև ակումբային ֆուտբոլ։

Լուրջ ահազանգ էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ հեռանալու որոշումը։ Արթուր Սողոմոնյանը խոսեց խնդիրներից, բայց արձագանք չեղավ։ Մինչդեռ դատախազությունից մինչև մարզական չինովնիկներ պետք է արձագանքեին հնչեցված խնդիրներին։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ Նիկոլի «ուսապարկերը» լրիվ այլ խնդիրների համար են այս կամ այն պաշտոնին նշանակվել։

7or.am

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой Կենտրոնի թաղապետի առանձնատանը 50-ից ավելի մարդ կա գրանցված Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում Մերօրյա Երևանում ոչ միայն «սեփականաշնորհված մայթի» վրա շինթույլտվություն են տալիս, այլև ժողովրդի առաջ ճաղավանդակներ են շարում Քաղաքացիները շոկի և շփոթմունքի մեջ են Նիկոլի բերած թանկացումներից․ հարցում (video) Напряжённый разговор между Лукашенко и Пашиняном: нам не нужно рассказывать сказки по телевизору (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դուրս արի երևակայությունիցդ, դու Ալիևի համար «հարբած ծաղրածու» ես․ Հայկ Մամիջանյան (video) Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները:
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am