«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել՝ բացակաների պատճառով: Վարչության անդամներից շատերը գործուղման մեջ են:
Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության վարչությունն այսօր հաստատելու էր արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկին:
«Ազատության» տեղեկություններով՝ առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում։
Ավելի քան մեկ շաբաթ է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է:
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը