Մոսկվայի դատարանը մեղմել է «Մոսկվա-Սիթիում» փոխհրաձգության գործով նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը

Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը, որը մեղավոր էր ճանաչվել «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցները կեղծելու մեջ, ասվում է դատարանի որոշման տեքստում, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։

«Պատիժների մասնակի համադրմամբ, Աղաջանյանին 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման պատիժ նշանակել՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում այն կրելու համար՝ երեք տարով զրկել նրան իշխանության ներկայացուցչի գործառույթների իրականացմանն առնչվող մարմիններում քաղաքացիական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև զրկել արդարադատության մայորի հատուկ կոչումից»,- ասված է փաստաթղթի տեքստում։

Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ հոդված 299-ով (անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը) և ՌԴ ՔՕ հոդված 303-ով (ապացույցների կեղծում): Զամոսկվորեցկիի դատարանը նրան դատապարտել էր 11 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի որոշմամբ նախկին քննիչի դեմ քաղաքացիական հայցը բավարարվել էր, դատարանը պարտավորեցրել էր նրան որպես վնասի փոխհատուցում վճարել 7 մլն ռուբլի։ Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է այս որոշումը և գործը տեղափոխել քաղաքացիական դատավարական քննություն։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, Աղաջանյանը 2019 թվականի փետրվարին ազատվել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչի պաշտոնից, որից հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Նրա հակաիրավական գործողությունների փաստը բացահայտել են ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քննիչները «Մոսկվա-Սիթի» կենտրոնի «Օկո» աշտարակում 2017 թ․-ին տեղի ունեցած փոխհրաձգության մասին քրեական գործի վերաքննության ընթացքում։ Այս գործով նախաքննությունը վարել էր Աղաջանյանը։

ՌԴ Քննչական կոմիտեն գտնում է, որ հետաքննության ընթացքում նա կեղծել է քննչական գործողությունների որոշ արձանագրություններ և քրեական գործով իրեղեն ապացույցներ՝ հանցագործության մեջ գործով ներգրավված անձանց դերը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, նա ապօրինի քրեական պատասխանատվության է ենթարկել երեք քաղաքացու, որոնց նկատմամբ այժմ քրեական հետապնդումը դադարեցվել է։

«Օկո» աշտարակում փոխհրաձգությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 17-ի երեկոյան։ Դրան մասնակցել են գործարար Գավրիիլ Յուշվաևի անվտանգության աշխատակիցները և անվտանգության մասնավոր ընկերության աշխատակիցները։ Բախումների արդյունքում տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ Ռոսգվարդիայի «Օխրանա»-ի երկու աշխատակից, որոնք փորձել են բաժանել հակամարտող կողմերին։ Այդ իրադարձությունների միայն երկու մասնակից է հայտնվել դատարանի առաջ՝ Էլդար Համիդովը և Մահոմեդ Իսմայիլովը։ Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 16 և 15 տարվա ազատազրկման։ Մոսկվայի քաղաքային դատարանն այս որոշումն օրինական է ճանաչել։

NEWS.am

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am