Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետ
Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են և դրանք շատ հաջող են զարգանում։ Այս տարի մենք տեսնում ենք ապրանքաշրջանառության աճ։ Ճիշտ է՝ այն չի վերականգնվել անցյալ տարվա անկումից հետո, բայց միտումը լավ է։
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի լիիրավ անդամ։ Ես ձեզ սպասում եմ Կազանում այս ամիս՝ 23-24-ին, BRICS-ի գագաթնաժողովում, որտեղ մենք նաև երկկողմ հանդիպում ունենք պլանավորված»,-դիմելով Փեզեշքիանին՝ ասել է Պուտինը։