Ում է շնորհվել 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների զոհերի կազմակերպությունների ճապոնական խորհուրդը, որը պայքարում է միջուկային զինաթափման համար։ Մրցանակակրի անունն այսօր հայտարարել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն։
Որոշումն ուրբաթ հայտարարել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն, որի ներկայացուցիչն ընդգծել է, որ Nihon Hidankyo-ն անխոնջ պայքարում է առանց միջուկային զենքի աշխարհի այն ժամանակ, երբ միջուկային տերությունները մեծացնում են իրենց միջուկային հնարավորությունները և կատարելագործում զենքերը: