Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից

Ռուսական կողմը չէր էլ թաքցնում, որ երեկ հույս ուներ, որ կկայանար Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում, սակայն Պուտինի օգնական Ուշակովի բնորոշմամբ՝ «կողմերից մեկը հրաժարվեց այդ հանդիպումից»:

Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ այդ հանդիպումից հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մինչ այս հանդիպումն էր հայտարարել, որ մերժում է Մոսկվայի միջնորդությունը՝ նշելով, որ ինքը կողմ է «առանց միջնորդների բանակցել Ադրբեջանի հետ»:

Պարզ է, որ իրականում Փաշինյանը մերժել է Մոսկվայի միջնորդությունը, քանի որ համաձայնվել է ամերիկյան միջնորդությանը: Վերջինս, սակայն, չունի ոչ մի լուրջ լծակ, հետագա պայմանավորվածությունների համար իրական երաշխավոր դառնալու համար: Այդ իսկ պատճառով, Վաշինգտոնը լիազորել է իր տեղը Թուրքիային, որն այս տարածաշրջանում իր միակ դաշնակիցն է:

Փաստացի, հայ-ադրբեջանական բանակցային գործնթացի իրական միջնորդը դարձել է Էրդողանը, և դրան համաձայնել է Փաշինյանը:

Իսկ թե ինչպիսի միջնորդ կարող է լինել Թուրքիան, տեսանելի է ոչ միայն 100 տարվա իր գործողություններով, այլև այն քայլերով, որ կատարվեցին 2020 թվականի պատերազմի ընթացքում:

Ինչո՞ւ է համաձայնվել Փաշինյանն այս միջնորդությանը, նույնպես հասկանալի է: Նա արդեն արևմտյան կողմնորոշման ուղին է բռնել, որտեղ իրեն բացատրել են՝ դա իրականում թուրքական կողմնորոշումն է:

Իսկ Փաշինյանն արդեն այդ ընտրությունից չի կարող հրաժարվել, քանի որ ամերիկյան պարտավությունների տակ է մտել իր անձնական անվտանգության երաշխիքի ապահովման համար:

Այդ իսկ պատճառով բոլոր այն տեսակետները, թե Փաշինյանը ցանկանում է վերականգնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, մանկամիտ խոսակցություններ են:

Փաշինյանն արդեն բացառապես իր անձնական անվտանգությամբ է զբաղված, որը գտնվում է բացառապես ամերիկյան տիրույթում: Այլ հարց է, որ Փաշինյանն իր անվտանգության պահպանության հարցը լուծելու է Հայաստանի հաշվին:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 697 անգամ
Լրահոս
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոն. Պուտին Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. Մամիջանյան Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը #ՈՒՂԻՂ․ Երևանցիները վտանգի տակ են․ Հենրիխ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը Ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ը․ WSJ Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց Դեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են․ ՏԱՍՍ 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ստիպում են վիդեոզանգ անել․ Նաիրա Զոհրաբյան (video) Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այդ ուղղությամբ Երևանի կատարած աշխատանքը Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Բագրատ Սրբազանը հանդես կգա տարեվերջյան մամլո ասուլիսով Այս տարի Հայաստանում նախատեսվածից 200 մլրդ դրամ պակաս հարկ է հավաքվել․ Մղդեսյան «Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում Անցնող տարվա տնտեսական խութերը Սիրիայի քրդերը․ ԱՄՆ–Թուրքիա պայթյունավտանգ իրավիճակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am