Ադրբեջանը մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերը
Ադրբեջանը մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերը։ Այս մասին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խոսնակ Սահիբա Գաֆարովան, հաղորդում է APA-ն։
Գաֆարովան հայտարարել է, որ «Բաքուն վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն»։