ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ողջ է
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ողջ է և կապի մեջ է դուրս եկել։ Այս մասին հայտնում է Walla պորտալը։
Սինվարը վերջին օրերին վերսկսել է կապը Քաթարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ և հաղորդագրություններ փոխանցել նրանց։
Walla-ի աղբյուրները հայտարարել էին, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը «անհասանելի է եղել», նա որևէ հաղորդագրություն չի ուղարկել նույնիսկ այն բանից հետո, երբ Բեյրութում իսրայելական ավիահարվածներից սպանվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրուլլահը։