Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը

Հոկտեմբերի 6-ը 44- օրյա պատերազմում մի հերոսական դրվագի օր է, երբ տեղի ունեցավ Վարանգաթաղի բարձունքը հետ ազատագրելու գործողությունը, որի ընթացքում զոհվեցին երկու տասնյակից ավելի հայորդիներ, բայց բարձունքը վերցնել հաջողվեց` շրջափակումից ազատելով մեր մի քանի տասնյակ զինծառայողներին:

Վարանգաթաղի գործողության մասնակիցների հարազատներն ու ընկերները այսօր հարգանաքի տուրք են մատուցել հերոսաբար զոհված տղաների հիշատակին Պռոշյանի Զորաց պանթեոնում, Հրազդանի քաղաքի զինվորական պանթեոնում ու Եռաբլուրում:

Վարանգաթաղի գործողության ժամանակ, բարձունքն ազատագրելիս , զոհվել է 24 հայորդի, նրանցից 19-ը Պռոշյան համայնքից էին: Վարանգաթաղը կարևորագույն բարձունքներից էր, որին տիրանալու դեպքում թշնամին ունենում էր առավելություն ու ճանապարհ ստանում Մաղավուզով դեպի Մարտակերտ քաղաք, եւ արդեն անկասելի էր դառնալու նրանց առաջընթացը: Նաև «եղնիկներ» զորամասը հայտնվում էր շրջափակման մեջ:

2020 թ. հոկտեմբերի 4-ի գիշերով էին ՀՅԴ «կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորները զբաղեցրել այդ տարածքի դիրքերը: Երկու օր անց հոկտեմբերի 6-ի առավոտյան, թշնամին գրոհեց ու վերցրեց Վարանգաթաղի բարձունքը: Մեկ ժամ անց դաշնակցության կամավորներն ու Մարտակերտի դիվիզայի հատուկ նշանակության վաշտի տղաները համատեղ գրոհով հետ վերցրեցին:

Վիրավորներին ոտքով են իջեցրել, որոնց թվում էր նաեւ Վարդան Օնանյանը, իսկ երկու տասնյակից ավելի զոհերին հնարավոր եղավ կրակի գոտուց դուրս բերել միայն հոկտեմբերի 10-ին, երբ հրադադարի փորձ եղավ:

Հրամանատարը` «Ճուտ Մհերը», զոհվեց բարձունքը հետ վերցնելուց հետո, երբ փորձում էր սրսկել վիրավորներից մեկին, հենց այդ պահին նրա կողքին արկ է պայթել:

Մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Վարդան Օնանյանը մեկն է այն տղաներից, ով մասնակցել է բարձունքն ազատագրելու գործողությանն ու վիրավորվել:

«Փաստինֆո» - ի հետ զրույցում Վարդան Օնանյանը ցավով նշեց, որ 44-օրյա պատերազմի հերոսական դրվագներից խոսել չի ուզում, այն ժամանակ գործողություն են իրականացրել, համոզված են եղել, որ հայրենիք են պահում, հայրենիքի հանդեպ սերն իրենց ուժ է տվել, իսկ հիմա ինքն իրեն հարց է տալիս, որտե՞ղ է կանգնած հայ զինվորը` Տե՞ղ գյուղում, Կապանի օդանավակայանո՞ւմ, Ջերմուկո՞ւմ:

«Մինչ օրս երբ ինձ ասում էին, ինչպես ես, հարցնում էին ցավերդ մեղմվե՞ց, քայլո՞ւմ ես արդեն, պատասխան ունեի, որ չնայած հանգամանքին, որ շատ ընկերներ եմ կորցրել, ինքս էլ վիրավոր եմ, բազմաթիվ վիրահատություններով անցա, բայց գիտեի, որ Վարանգաթաղի բարձունքը մերն է, հայ զինվորն է կանգնած Արցախի սահմաններին, ու թեև Արցախը ոչ ամբողջությամբ, բայց հաջողվել է պահել», - ասաց Վարդանը, ով 2020-ին զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը:

Նա դաշնակցության անդամ չէ, պարզապես 2016 թ.ի ապրիլյան քառօրյայի օրերին , որպես լրագրող , մեկնաբան նկարահանումների ընթացքում էր նկատել, որ ՀՅԴ-ն վաշտեր ունի, որոնք կանոնավոր են, կազմակերպված, ունեն հրամանատարական կազմ, շարունակական պահում են աշարհազորայիններ ու ինքն էլ ցուցակագրվել էր 44- օրյայի սեպտեմբերին բոլորի նման շտապել էր՝ պարզելու իր մեկնելու ժամը:

դիտվել է 923 անգամ
Լրահոս
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video) ՀՐԱՏԱՊ․ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կին թեկնածուի և համակիրների․ Գոհար Մելոյան (video) Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am