Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել
Արտակարգ դեպք Թուրքիայում. որսորդական հրացանով կինը պատանդ է վերցրել մի քանի մարդու։
Քահրամանմարաշում զինված կինը ներխուժել է ծննդատան և մանկական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։ Նա պատանդ է վերցրել հիվանդանոցի անձնակազմին և սկսել սպառնալ հիվանդներին: Կինը ոչ մի պահանջ չի ներկայացնում։