Այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի մոխրագույն ջրով են ոռոգվում

Լոռու մարզում գործող մետաղական հանքերը և հանքաքարը վերամշակող ընկերությունները գրեթե 20 տարի սպառնալիք են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդ հովտի պտղատու այգիների համար։ Ներկայումս Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի գործում, սակայն Ախթալայի լեռնահարստացման գործարանի, Թեղուտ հանքից արտանետումների հետևանքով գետը աղտոտվում է ծանր մետաղներով։ Գետի վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի և Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակակավայրերի՝ Արճիսի, Այրում քաղաքի, Լճկաձորի, Հաղթանակի, Պտղավանի, Դեղձավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի հողատարածքները։ Այդ բնակավայրերում անմշակ հողեր չկան, սեփականաշնորհված և վարձակալությամբ տրված բոլոր հողերը մշակում են, առավել եկամտաբեր են Դեբեդի ջրերով ոռոգվող դեղձի, կորոլյոկի և այլ մրգատեսակների այգիները։ Դեբեդի հովտի այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս պտղատու ծառերի շուրջ հողը ամրանում է, ծառերը՝ չորանում։ Դեռևս 2008թվականին Պտղավան գյուղի այգեգործները ծանր մետաղներով Դեբեդ գետի աղտոտվածության վերաբերյալ իրենց մտահոգություններն էին հայտնել այն ժամանակ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին և տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Այն ժամանակ փոխվարչապետ Ա․ Գևորգյանը լրագրողիս հայտնել էր , որ գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել Դեբեդից նմուշներ վերցնել և Երևանում փորձաքննությհուն կատարել, բնապահպանության նախարարությունն էլ երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդի ափի երկայնքով գործող գործարանների կողմից Դեբեդ արտանետումների վերաբերյալ։ Փոխվարչապետը հավաստիացրել էր՝ եթե մոնտորինգի արդյունքում պարզվի, որ գետի ջուրը թույլատրելի նորմայից ավելի է աղտոտված ծանր մետաղներով, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար։ Այդ ժամանակից 16 տարի է անցել, ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով Դեբեդի հովտի այգիները, հողատարածքները ոռոգելու խնդիրը մնում է։

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am