Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ այս օրը հայտարարեց քաղաքական պայքար սկսելու մասին։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023թ. հոկտեմբերի 4-ին ես ուղիղ եթերում հայտարարեցի քաղաքական պայքար սկսելու մասին՝ հանուն Հայաստանի ապագայի։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- նշել էի ես։

Երբեք չեմ մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Ես պրոֆեսիոնալ զինվորական եմ, իմ պարտքն է՝ պայքարել Հայաստանի Հանրապետության համար, բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, ամրապնդել մեր երկրի պաշտպանվածությունը։ Գործող իշխանությունների վարած դավաճանական քաղաքականությունը աղետներ է բերել մեր երկրին, այսօր էլ շարունակում են օրեցօր թուլացնել Հայաստանը, և ես չէի կարող մի կողմ քաշված մնալ։

Մեկ տարի առաջ հայտարարեցի «Համահայկական ճակատ» շարժում նախաձեռնելու մասին։ Մեկ տարում ահռելի աշխատանք է արվել, շարժումը հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է։ Բայց դա բավարար չէ, հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը։

Վարչախումբը շարունակում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, մեկ տարում որևէ քայլ չի արել հայկական բանակը, տնտեսությունը բարելավելու ուղղությամբ, անդառնալի վնաս են հասցրել հայ եկեղեցուն, հայկական ավանդույթներին, մեր արժեքներին, խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանից տարածքներ է նվիրել Ադրբեջանին։

Մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ, վստահ եմ մեր ժողովրդի իմաստնությանը, և համոզված եմ՝ կարճ ժամանակում մենք կհասնենք գործող վարչախմբի իշխանազրկմանը, եւ պատասխանատվության կկանչենք մեղավորներին»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում Դեգրադացիայի ստորագույն մակարդակ՝ ստորաքարշ կարգավիճակով կանգնել վայրում, որի օրինական Սրբազան ձեր եղբայրը բանտարկված է. Վարդան Ոսկանյան Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը. The Insider Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»․ Իշխան Սաղաթելյան Յոթ Վերք եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցները և Վահագն Խաչատուրյանը ծնկի չեն իջել․ Էդգար Ղազարյան Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են տներ Շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». Հայր Ասողիկ Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք նրան փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ․ Մելքոնյան Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում այս անգամ չի զեղչվել Վեհափառի անունը, մատուցվել է կանոնավոր պատարագ Ցիկլոնի ներթափանցմամբ սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ Քահանա Մուշադյանը զեղչեց Վեհափառի և Միքայել սրբազանի անունները․ քաղաքացին վանկարկեց նրանց անունները Հայաստանում տիրող ու խորացող ամենաթողությունը պարունակում է լրջագույն վտանգներ․ «Հայրենիք» Առաջին քրիստոնյա ազգի կիրակնօրյա լրահոսը յուրաքանչյուր հավատավոր մարդու խենթության հասցնող է․Մելոյան Պարեկները հեռացրել են Գյումրիի համայնքապետարանի շենքի վրայից սրբազանների պաստառը Քաղաքացիներին բերման են ենթարկում․ Ի՞նչ իրավիճակ է Գյումրիում «Հատ-հատ կտեսնես ոնց են հարազատներին թաղում», «Աստված սաղ դեմդ կբերի». գերլարված իրավիճակ Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել...
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am