Նախարարի փնտրտուքը շարունակվում է

«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել, քան Արփի Դավոյանի թեկնածությունը։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաեւ Խաչատուր Սուքիասյանի հետ: Մեզ ասացին, որ հատկապես Հրաչն է լոբբինգ անում Սիսակի թեկնածությունը, եւ հնարավոր է ՔՊ վարչության հաջորդ նիստում առաջադրեն։ Մանավանդ որ 2021 թվականին նա ԵՊՀ իրավաբանի դիպլոմ է ստացել, 2016-ին ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Զուգահեռ փորձում են համոզել նաեւ Վլադիմիր Վարդանյանին, որ «քարը փեշից թափի»` համաձայնի խորհրդարանից կառավարություն տեղափոխվելուն: Օրեր առաջ ՔՊ վարչության նիստում, երբ Սուրեն Պապիկյանը նրա թեկնածությունն է առաջադրել, Վարդանյանը հեռախոսով ՔՊ ղեկավար կազմին փոխանցել է, որ նախարար դառնալու ցանկություն չունի: Առաջարկը մերժել է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը: Մեզ ասացին, որ անգամ Արուսյակ Ջուլհակյանն է չեմուչում անում, ուստի ՔՊ-ն մնացել է Արփի Դավոյանի հույսին, ինչը հուսահատության է մատնել ՔՊ-ին: Թերեւս սա է պատճառը, որ նոր թեկնածուների փնտրտուք է սկսվել։

Ի դեպ, վարչությունը որոշել է, որ այդ պաշտոնը պետք է ՔՊ-ական ղեկավարի, ինչն ավելի է բարդացրել ընտրությունը, ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլեւ մարդ, որը քիչ թե շատ փորձ ու կենսագրություն ունի եւ կարող է որեւէ հիմնարկ ղեկավարել, էլ չասած` նախարարություն։ Ի դեպ, մեզ ասացին, որ ՔՊ-ում համաձայն չեն վարչության այդ մոտեցմանը` ասում են, որ մեծ թվով լավ իրավաբաններ կան, որոնք ՔՊ-ական չեն։ Նախարարի թեկնածուին կընտրեն հաջորդ երեքշաբթի՝ վարչության նիստում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am