Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար

Եվ այսպես. Իրանն իր ամենամեծ հարձակումն իրականացրեց Իսրայելի վրա՝ երեքշաբթի գիշերն արձակելով մոտ 180 բալիստիկ հրթիռ:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը, հոկտեմբերի 1-ի երեկոյան հարվածներ հասցնելով Իսրայելին, իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Նա ընդգծել է, որ հարվածները ուղղված են եղել միայն ռազմական և անվտանգության օբյեկտներին, որոնք «պատասխանատու են Գազայի հատվածում և Լիբանանում ցեղասպանության համար»:

«Մեր գործողություններն ավարտված են, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա բռնաճնշումներ հրահրել: Այս դեպքում մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ և հզոր: Իսրայելի գործընկերներն այժմ ավելի մեծ պատասխանատվություն ունեն Թել Ավիվում պատերազմ հրահրողներին զսպելու համար՝ նրանց խելագարությանը մասնակցելու փոխարեն», - ընդգծել է իրանցի նախարարը:

Դա զանգվածային հարված էր, ըստ տարբեր աղբյուրների, արձակվել է 180-200 հրթիռ: Եղան շատ կեղծ վիդեոներ, սակայն սոցցանցերում ստուգվածները ցույց են տվել մի քանի պայթյուն Թել Ավիվում, ինչպես նաև իսրայելական Նևաթիմ ավիաբազայում՝ Նաքաբ անապատում, որտեղ տեղակայված են F-35 կործանիչներ։

Ի՞նչ էր փորձում ապացուցել Իրանն այս հարվածով

Առաջին՝

կարող է ներթափանցել Իսրայելի հակաօդային պաշտպանություն,

երկրորդ՝

կարող է հարվածել Իսրայելին, եթե ցանկանա,

երրորդ՝

եթե ​​Իրանը մտադիր էր միջուկային հարված հասցնել, ապա հեշտությամբ կարող էր դա անել իր հիպերձայնային հրթիռներով:

Այսինքն, եթե անփոփենք, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. Իրանը նպատակ չունի նոր պատերազմ հրահրել Իսրայելի դեմ, ինչ մասին փաստացի արձանագրեց այդ երկրի արտգործնախարարը: Իրանը չէր կարող չհարվածել Իսրայելին, երբ սպանվել էին «Հեզբոլլահի» ղեկավարն ու այդ քաղաքական ուժի գրեթե ողջ ռազմաքաղաքական վերնախավը:

Եթե այս դեպքում էլ Իրանը չարձագանքեր, ապա այդ երկրում կարող էր առաջանալ լուրջ խժդժություն ներշխանական շրջանակներում, քանզի Իսրայելի նման քայլերից հետո Իրանի կողմից լռությունը կնշանակեր քաղաքական թուլություն, այն էլ՝ այն երկրի առջև, որն արդեն տասնյակ տարիներ հռչակվել է որպես Իրանի գլխավոր թշնամի:

Պետք է նշել, որ Իրանի այս հարվածները նույնպես կարելի է գնահատել, որպես «պայմանավորված հարվածներ», ինչպես որ եղավ այս տարվա ապրիլին:

Արդեն կա տեղեկատվություն, որ հարվածից առաջ, Թեհրանն իր խողովակներով զգուշացրել էր Մոսկվային և Վաշինգտոնին, ինչը շատ փորձագետների կարծիքով թույլ էր տվել իսրայելցիներին նախապատրաստվել: Զարմանալի չէ, որ այս հարվածների արդյունքում գրեթե մարդ չսպանվեց:

Այսինքն, Թեհրանը նպատակ չէր ունեցել հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին և նույնիսկ այն ռազմական օբյեկտներին, որտեղ անխուսափելի կլինեին մարդկային զոհերը:

Իսկ դա նշանակում է, որ հնարավոր պատերազմի «գնդակը» գտնվում է Իսրայելի և ԱՄՆ-ի դաշտում, որտեղ պիտի որոշում կայացնեն, թե ինչ պատասխան պիտի տան:

Հետաքրքրական է, որ Իսրայելի վարչապետը փորձել է կապվել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն վերջինս չի արձագանքել այդ խնդրանքին: Ինչը ապացուցում է, որ Թեհրանի քայլը ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ, քան ռազմական նշանակություն:

Ինչպիսի՞ն կլինի Թել Ավիվի արձագանքը, պարզ կդառնա ոչ շատ ուշ: Սակայն փորձագետների կարծիքով, դժվար թե Իսրայելը պատերազմ սկսի Իրանի դեմ, քանզի այստեղ հազիվ թե չհասկանան, որ ռազմական գործողությունների մեծացումը կարող է իսկապես հանգեցնել մեծ աշխարաքաղաքական բնույթի պատերազմի, որի մեջ կարող են ներքաշվել նաև գերտերությունները՝ դրանից բխող հետևանքներով:

Ինչպիսի ազդեցություն կարող է թողնել այս լարվածությունը մեր տարածաշրջանի վրա

Ակնհայտ է, որ այս լարվածությանը ուշադիր հետևում են և Բաքվում և Անկարայում:

Ընդ որում, այս երկրները լավ են հասկանում, որ դեռ լայնամաշտաբ կոնֆլիկտի հավանականությունը մեծ չէ:

Մյուս կողմից, այսպիսի կոնֆլիկտի մեծացման մեջ շահագրգրված է անձամբ Իսրայելի ներկայիս վարչապետը, որպեսզի դրանով թուլացնի իր հանդեպ լարվածությունը երկրի ներսում:

Բաքվում հույս ունեն, որ իվերջո, այս կոնֆլիկտը կհասնի այն աստիճանի, երբ ստիպված կմիջամտեն նաև արևմտյան տերությունները, և Իրանը կունենա այն ճակատագիրը, ինչ ունեցավ Իրաքը 2003-ին:

Այդ դեպքում Բաքվում հույս ունեն, որ Իրանի ադրբեջանական մասը կարող է անջատվել և միանալ ներկայիս Ադրբեջանին:

Հասկանալի է, որ այդ իրավիճակում ավելի ծանր վիճակի մեջ կհայտնվի նաև Հայաստանը:

Մյուս կողմից, Իրանի վրա հարձակման համար անհրաժեշտ է, որ արևմտյան երկրները կարողանան մեծ ուժեր կուտակել Իրանի սահմանակից երկրներից մեկում, ինչը այս աշխարաքաղաքական պայմաններում, դժվար խնդիր է: Քանզի ոչ մի երկիր այսօր պատրաստ չէ կատարել այդպիսի դեր ԱՄՆ-ի համար: Հատկապես այն պայմաններում, երբ այս կոնֆլիկտի սկզբնաղբյուրը կապված է իսրայելա-պաղեստինյան խնդրի հետ, ինչը մահմեդական երկրների համար, ունի էքզիստենցիալ բնույթ:

Առավել վտանգավոր է Հայաստանի համար, եթե այս կոնֆլիկտը ազդի Իրանի ներքաղաքական զարգացումների վրա և այդ երկրում առաջանա ներքաղաքական ճգնաժամ: Իսկ այն, որ այդ երկրում կան դրա հիմաքերը, ցույց տվեցին վերջին նախագահական ընտրության արդյունքները:

Սակայն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները և ԲՐԻԿՍ-ի կազմավորումը կարող է փոքր ինչ չեզոքացնել Իրանի վրա բացասական ազդեցությունը տնտեսության ոլորտում, մանավանդ, որ ԲՐԻՔՍ-ի հետագա զարգացումը ենթադրում է նաև նոր տնտեսական միավորման ստեղծում, որտեղ կլինեն Ռուսաստանից և Իրանից բացի, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդակաստանը և Բրազիլիան:

Այսինքն, Իրանի նախկին կարգավիճակը կարող է փոխվել և այդ երկիրը կարող է ճեղքել տնտեսական պատժամիջոցների շղթան, և նույնիսկ առանց այդ արևմտյան պատժամիջոցների վերացման:

Սակայն ԲՐԻՔՍ-ի կազմավորումը դեռ նոր է, իսկ ճգնաժամը արևմտյան պատժամիջոցների պատճառով խորանում է:

Այնպես որ, քանի դեռ Իրանի առջև եկած վտանգավոր մարտահրավերները չեն չեզոքացվել, մեր տարածաշրջանի առջև կանգնած վտանգները նույնպես չեն վերանա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am