877 հազար դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին. կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երեւանում նոր ծառերի տեղադրման համար։

Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձեւաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երեւան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երեւանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն եւ ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես եկան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը եւ երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Ելույթների այս շքերթը, որով ներկայանում էր Yerevan Classic Fest միջոցառումը, Երեւան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։

Տվյալները «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է պաշտոնական աղբյուրներից: Համեմատության համար նշենք, որ գարնանը տնկված նոր ծառերի՝ Սակուրայի, Սոսիի, Թխկիի, Թեղիի, Կատալպայի, Սաֆորայի, Ալբիցիայի, Ձիակասկի, Հուդայածառի, Կեյլեթերիայի համար նախատեսվել էր, 148 մլն դրամ՝ գրեթե 382.000 դոլար։ Ստացվում է, որ Երեւանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը, էտելը եւ նորը տեղադրելն ավելի էժան գործողություններ են, քան մի քանի օր համերգ կազմակերպելը։

Եվ այստեղ է, որ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի աշխատանքն իր «հմայքով» առաջ է գալիս. կանաչապատումը պակաս կարեւոր է քաղաքում, քան երգ-երաժշտության աներեւույթ ելեւէջները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Լեւոնին եւ իր ընտանիքին նման բաներով չեն կարող վախեցնել. Ասատուրով (video) Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է կալանքի միջնորդությունից առաջ․ մանրամասներ Ինչ մեղադրանքներ են ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին, նրա որդուն և փոխկապակցված անձանց #ՈՒՂԻՂ․ «Պիղծ Թալեաթի վաստակները գրոհում են»․ Էդգար Էլբակյան (video) Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Զորակոչել բոլորին․ բանակային ողբերգություններ․ ի՞նչ անել Սրբուհի Գալյա՛ն, Փաշինյա՛ն, չե՛ք վախեցնելու․․․ ուրիշ բան մտածեք․ Քրիստինե Վարդանյան (video) «Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել Կնքված «Toyota» սրահում ավելի քան 20 հաճախորդի հետ են ուղարկել Ինչ ասաց շտապօգնության բժշկուհին․ Ռոբերտ Քոչարյանին կտեղափոխեն հիվանդանոց (video) Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար․ հայտարարություն Փաշինյանի վախերն են սրանք․․․ տուշոնկա շոու են ուզում սարքել․ Արշակ Սարգսյան (video) Երեկ Նիկոլը ԱԺ-ում ուղիղ խայտառակ ցուցում տվեց Քոչարյանի ընտանիքի դեմ ու…Սամվելյան (video) Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ Հետք Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար Փաշինյանը սա չի մարսելու․ Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի տանն է (video) Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր Սրան Ալիևն է ոգեշնչել․․․ ուղիղ հրահանգը երեկ իջեցրեց․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին (video) Շտապ օգնություն Հակակոռուպցիոն կոմիտե կանչվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար «Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Լսեք՝ ձեր հետագիծն ար*ունոտ ու տխրահռչակ է․ Լիլիթ Գալստյանը դիպուկ խոսքերով բնութագրեց Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am