Թուրքական ազդեցության գալարները

«Փաստ» օրաթերթը գրում է. Նյու Յորքում «Թուրքական տանը» Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան տարբեր շրջանակներում։ Ու հետաքրքական է, որ ավելի շատ քննարկման տիրույթում էին որոշակի դետալային հարցեր, թե ով ինչ նվիրեց, ինչու էր Փաշինյանն Էրդողանի գրքի ֆոնին ժպտում և այլն։ Բայց մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք առավել ընդգրկուն նշանակություն ունեն, հիմնականում աչքաթող արվեցին։ Օրինակ՝ կարևոր արձանագրում էր ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի ելույթը, որտեղ ասվում էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կարգավորեն, ապա հայ-թուրքական հարաբերություններում ևս առաջընթաց կարձանագրվի։

Փաստացի, Ադրբեջանի միջոցով Թուրքիան նորից նախապայման է դնում Հայաստանի առաջ, որ եթե Ադրբեջանի պահանջները Հայաստանը կատարի, ապա իրենք էլ քայլ կկատարեն սահմանը բացելու ուղղությամբ։ Այսինքն՝ առանձին հայ-թուրքական ձևաչափով հանդիպումներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ։ Ավելին՝ ուշադիր դիտելու դեպքում կնկատենք, որ Թուրքիան է հենց Ադրբեջանի միջոցով որոշ պահանջներ առաջ մղում։ Անկարայից արվող հայտարարություններից երևում է, որ իրենք անընդհատ շեշտում են, թե օգնել են Ադրբեջանին՝ հաղթանակ տանել Արցախյան պատերազմում, ուստի Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է փոխհատուցել այդ աջակցության համար։ Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի դրդմամբ առաջ մղվող պահանջներից մեկը վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն։

Պարզ է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ լինել չի կարող, քանի որ միջազգային պայմանագրերը, որպես կանոն, ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներքին օրենսդրությունը։ Սակայն իրականում խնդիրն ինչ-որ առումով այլ հարթության վրա է։ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որտեղ ոչ միայն Արցախի մասին է նշված, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որը նաև փոխհատուցման հարցի բարձրացում է նախատեսում։ Արցախի հարցով Փաշինյանը նշել ու մի քանի անգամ էլ վերահաստատել է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, բայց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելու մասով կոնկրետ ոչինչ չի նշվել, սակայն ժամանակի ընթացքում իշխանությունները ցույց են տվել, որ հակված են դրական ժեստեր կատարելու թուրքական կողմի ուղղությամբ։ Ու թուրքական կողմն էլ գոհ է այդ ամենից։

Բայց քանի որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայական է, ու ժողովուրդը միանգամից կընդդիմանա, ապա թեմաները քիչ-քիչ, դոզա առ դոզա են հանրությանը մատուցում, ինչի հանգուցալուծումն էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվելու քաղաքականության առաջխաղացումը, ինչը նախապայման է եղել նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո։ Հետաքրքրական է, որ եթե մի ժամանակ թուրքական կողմը Ադրբեջանին ավելի շատ դրդում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն անընդհատ բարձրացնելու, ապա ներկայում այս հարցում թուրքական կողմը որոշակիորեն պասիվացել է։ Պատճառն այն է, որ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթգիծը դեռ պատրաստ չէ ու պիտի սարքվի մի քանի տարվա ընթացքում։

Դրա համար էլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ քադիր Ուրալօղլուն նշել էր, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Թուրքիան, ըստ էության, շահագրգռված չէ, որ իրենց նախատեսած միջանցքը շուտ բացվի, քանի որ այդ դեպքում այդ ուղին կարող են այլ ուժեր վերահսկել, իսկ թուրքական կողմը հետ կմնա դրա վրա ազդեցությունը տարածելու հարցում։ Այնինչ, իրենք նախատեսում են, որ պետք է վերահսկեն այն ու ճանապարհ բացեն պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Ըստ էության, դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն ավելի առաջ է եկել, իսկ ճանապարհների բացման հարցը՝ հետ մղվել։ Ավելին՝ կողմերը նույնիսկ համաձայնեցրել են, որ ճանապարհների ապաշրջափակման թեման թողնեն ապագայում քննարկելու։

Բայց մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշակի հակասություններ կան։ Ադրբեջանում դժգոհ են, որ Թուրքիան լիովին սեփականացնում է իրենց հաղթանակը, փորձում է տիրանալ իրենց երկրին ու այն դարձնել թուրքական կցորդ։ Հակասություններ կան Իսրայելի հետ կապված, քանի որ Թուրքիան Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել, իսկ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Այս ամենով հանդերձ, մի իրողություն ևս հստակ է. Թուրքիան փորձելու է Հայաստանում նույնպես իր ազդեցությունը տարածել, այն դարձնել իր ցանկությունից կախված երկիր ու ժամանակի ընթացքում անգամ պահանջել, որ փակվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am