Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը

Երևի թե այս աստիճանի ցինիկ մոտեցում Արևմուտքը չի ունեցել ոչ մի երկրի հանդեպ, ինչ այս օրերին կատարվում է Վրաստանի հանդեպ:

Ընտրություններից մեկ ամիս առաջ արևմտյան փորձագիտական շրջանակները զեկույց են ներկայացրել Վրաստանի վերաբերյալ և «առաջարկություններով են» հանդես եկել, թե ինչ քայլերի պիտի դիմի Արևմուտքը վրացական ընտրությունների արդյունքների հարցում:

Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն Լորա Թորնթոնը գնահատական ​​է տվել հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 2014-2020 թվականներին տիկին Թորնթոնը զբաղեցրել է Վրաստանի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) տնօրենի պաշտոնը։ Գնահատմանը նախորդել է 2024 թվականի մայիսին գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից հրապարակված մեկ այլ փաստաթուղթ, որը մանրամասնում է Վրաստանում քաղաքական ընտրական միջավայրում, օրենսդրական դաշտում և ընտրական վարչակազմում առկա ռիսկերն ու մարտահրավերները։

Այդ գնահատականը հիմնված է սեպտեմբերի 2-8-ը Թբիլիսիում գերմանական Մարշալի հիմնադրամի և Ռոնդելի հիմնադրամի կողմից կազմակերպված «Վրաստանի բարեկամներ» առաքելության արդյունքների վրա։

Ներկայացված հիմնական եզրակացությունները հետևյալն են

Առաջին

Վրացական ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ միասնական ճակատով հանդես գալ և այն քայքայված վիճակում է գտնվում

Երկրորդ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը խիստ բացասական է ազդել ընդդիմադիր շրջանակներիվրա՝ է՛լ ավելի քայքայելով այդ դաշտը

Երրորդ

Թբիլիսիից դուրս ընտրող-քաղաքացիների համար ավելի կարևոր են համարվում մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու գործազրկության կրճատումը, այլ ոչ թե՝ ԵՄ-ին անդամակցումը

Չորրորդ

Վրացիների մասը իշխանության քարոզչական ազդեցության շնորհիվ համոզված է, որ եթե «Վրացական երազանաքը» չհաղթի, ապա Վրաստանը անխուսափելիորեն կհայտնվի պատերազմի մեջ Ռուսաստանի հետ

Հինգերորդ

Քիչ հավանական է, որ իշխանությունը կպարտվի ընտրությունների արդյունքում: Սակայն ընտրություններևից հետո լինելու են հետընտրական բողոքի գործընթացներ՝ կազմակերպված ընդդիմության կողմից

Այս եզրակացությամբ հանդես գալով, Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն տիկին Լորա Թորնթոնը նշել է նաև նաև առաջարկություններ, թե ինչ քայլերի պիտի դիմեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընտրություններից առաջ և հետո:

Եվ այսպես. ինչ է առաջարկում այս տիկինը

Առաջին

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընտրություններից առաջ պետք է քայլեր ձեռնարկեն՝ «Վրացական երազանքի» կառավարության հետ կիսելու մտահոգությունները նրա հակաժողովրդավարական գործողությունների, ներառյալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի իրագործման վերաբերյալ»:

Երկրորդ

Եվրամիությունը կարող է մուտքի արգելք սահմանել «Վրացական երազանքի» առաջնորդների համար, ովքեր կողմ են քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքին.

Երրորդ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենսդրություն ընդունի, որպեսզի պատասխանի «Վրացական երազանքի» իշխանություններին, որոնք կրկին ընտրողներին ասում են, որ ունեն ԱՄՆ աջակցությունը

Չորրորդ

Միացյալ Նահանգները պետք է դիտարկի «Վրացական երազանքի» առաջնորդների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլու դեմ ընտրովի անձնական և ֆինանսական պատժամիջոցներ

Հինգերորդ

Եվրամիությունը կարող է քննարկել վրացիների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

Վեցերորդ

ԱՄՆ և ԵՄ կառույցները պետք է աջակցեն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքին չհամապատասխանելու հարցում, ներառյալ հնարավոր տուգանքները և իրավական ծախսերը հոգալու հարցում:

Յոթերորդ

ԱՄՆ-ն և ԵՄ-ը պիտի անգամներով մեծացնեն վրացական անկախ ԶԼՄ-ների աջակցության ծավալները

Ութերորդ

ԱՄՆ և ԵՄ առաջնորդները պետք է հրապարակայնորեն լուրջ կասկածներ արտահայտեն ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ, իսկ Միջազգային հանրությունը պետք է աջակցի ընտրությունների արդարության վերաբերյալ տեղական և միջազգային վստահելի դիտորդների եզրակացություններին

Իներորդ

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է մեծ ներդրումներ կատարեն ընտրությունների դիտարկման ջանքերում, ներառյալ բարձր մակարդակի միջազգային պատվիրակությունները, և հետընտրական աջակցություն ցուցաբերեն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը: ԱՄՆ-ը պետք է մտածի ընտրություններից հետո երկկուսակցական Կոնգրեսի պատվիրակություն ուղարկելու մասին Վրաստան

Տասներորդ

​​«Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում, որտեղ դիտորդները հաստատեն այդ արդյունքները,Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի հետընտրական իրավիճակին, հատկապես կառավարության արձագանքին սպասվող բողոքի ակցիաներին:

ԵՄ-ն պետք է քննարկի Վրաստանի թեկնածուի կարգավիճակի կասեցման հարցը՝ մինչև անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:

Ինչպես տեսնում ենք, արևմտյան շրջանակները չեն էլ թաքցնում, որ վրացական ընտրությունների արդյունքներից հետո էլ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն շարունակելու են ակտիվ ճնշումներ բանեցնել այդ երկրի իշխանության վրա, որպեսզի ստիպեն, որ վերջինս փոխի իր զարգացման ուղին:

Չի բացառվում, որ ընտրություններից մի քանի օր առաջ, արևմտյան կենտրոնները կտրուկ քայլերի դիմեն, որպեսզի բարդացնեն իշխանության ջանքերը:

Օրինակ, երեկ Վրաստանում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն:

Այս առիթն օգտագործելով, արդեն արևմտյան տարբեր կալիբրի գործիչներ մեղադրանքների տեղատարափ են թափում իշխանության վրա:

Օրինակ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը, ով այս օրերին գտնվում է Թբիլիսիում, «ամոթալի» է անվանել Վրաստանում վերջերս ԼԳԲՏ իրավունքների սահմանափակմանն ուղղված օրենքների փաթեթը և իշխող կուսակցությանը անվանել «վրացական մղձավանջ»։

«Ատելություն սերմանողները բռնություն կհնձեն։ Կեսարիա Աբրամիձեն սպանվել է. Վրաստանի խորհրդարանը հակաԼԳԲՏ օրենք ընդունելուց ընդամենը մեկ օր անց։ Ես խորապես ցնցված եմ և կոչ եմ անում իշխող վրացական մղձավանջ կուսակցությանը անհապաղ հետ կանչել ամոթալի օրենքը»,-սպառնացել է գերմանացի քաղաքական գործիչը X-ի իր էջում։

Մինչդեռ պարզվել է, որ վրաց տրանսգենդերին սպանել է իր «ընկերը»՝ կենցաղային հողի հիման վրա: Ոստիկանությունն արդեն ձեռբակալել է հանցագործին: Սակայն սույն փաստը, հիմք դարձավ, որ Ռոթի նմանները հիստերիա բարձրացնեն իշխանության դեմ:

Միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դիտավորյալ սպանության հոդվածով։ Սակայն գործը չի դասակարգվել որպես գենդերային դրդապատճառներով ատելության հանցագործություն, քանի որ հիմնավոր փաստեր կան, որ այն իրականացվել է պարզ կենղային հողի վրա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է խեղաթյուրված, ներկայիս այսպես կոչված արևմտյան արժեքները, որոնք, ի դեպ վերջին տարիներին արմատապես դեֆորմացվել և դարձել են տոտալիտար բնույթի «արժեքներ», որոնք սակայն, ոչ մի ընդանրություն չոնեն իրական մարդու իրավունքների, իրական քաղաքացիական արժեքների և իրական դեմոկրատիայի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 205 անգամ
Լրահոս
2025թ ֆինանսատնտեսական կոլապս է սպասվում Հայաստանում (video) Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկան պոտենցիալ աղբյուր Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի հանդեպ նման գործելաոճը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոն. Պուտին Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. Մամիջանյան Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը #ՈՒՂԻՂ․ Երևանցիները վտանգի տակ են․ Հենրիխ Դանիելյան (video) Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Արեւմուտքը բիրտ ճնշում է գործադրում Սիրիայի նոր իշխանությունների վրա․ Լավրով Ողբերգական վթար՝ Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը Ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ը․ WSJ Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց Դեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են․ ՏԱՍՍ 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am