Ճանապարհ չզիջելու համար ծեծել են իրար, ապա՝ կրակել

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00։15-ի սահմանում պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված Mercedes G 55 և Toyota Camry ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց։

«Toyota-ի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս եկել մեքենայից ու փախուստի դիմել, իսկ Mercedes-ի վարորդին պարեկները հետապնդել են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողացել են վնասազերծել Mercedes G 55-ը։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 պարկուճ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, որն անմիջական առնչություն է ունեցել միջադեպին և դրա հետևանքով վնասվածքներ է ստացել։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 00։05-ի սահմանում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում Toyota Camry-ի և Mercedes G 55-ի վարորդների միջև միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը, դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- գրել է կայքը:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am