Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին սեպտեմբերի 13-ին իր դռներն էր բացել հիշատակի և հույսի երաժշտական ​​երեկոյի համար՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին եւ արցախահայությանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկոյին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ներկաներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ հայաթափված Լեռնային Ղարաբաղը նաեւ վտանգված հազարամյա ժառանգություն է՝ հինգ հազար պատմամշակութային կոթողներով։

«Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Արցախը հայաթափված է, մեր պատմական կոթողները վտանգված են։ Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը Հարավային Կովկասում սկսվում եւ վերջանում է Հայաստանով ու Արցախով։ Արցախի ժողովուրդը թողել է հազարամյակների մեծ ժառանգություն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հայաթափումից դեռ մեկ տարի էլ չանցած՝ Ադրբեջանը ոչնչացրել է այդ կոթողների տասը տոկոսից ավելին։ Այսօր որեւէ մեկը՝ ներառյալ միջազգային կառույցները, հնարավորություն չունեն այցելել եւ տեղում տեսնել իրավիճակը։ Այս աշխարհաքաղաքական տարածքի մյուս կարեւոր արժեքն արցախցին է։ Նրանք լքել են իրենց հայրենիքն ու այսօր ապրում են Հայաստանում ու արտերկրում։ Արցախցին հազարամյա մշակույթի, բարբառի ու ավանդույթների կրողն է, որոնք այսօր վտանգված են, որովհետեւ արցախցիները հնարավորություն չունեն միասին համապարփակ ապրելու։

Արցախցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի հող, միայն ու միայն պայմանով՝ չլինել Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ունենալ միջազգային անվտանգային երաշխիքներ։ Մեր ժողովուրդը տեղահանվել եւ ցեղասպանվել է, և ունի վերադառնալու բոլոր իրավունքները», – նշել է Վրթանես եպս. Աբրահամյանը։

Թեմի առաջնորդի ելույթին հաջորդեց երաժշտական երեկոն՝ դաշնակահարուհի Լորենս Անահիտ Մխիթարյանի, Օպերային երգչուհի Մարիա Աբայան Շամբերի եւ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Երեկոյին ներկա էին բելգահայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական ու հասարակական գործիչներ։ Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի «Մունք» նախաձեռնության, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայաստանի ընդհանուր բարեգործական միության, Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի եւ մի շարք այլ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։ Լիլիթ Գասպարյան

դիտվել է 210 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am