Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածում ստացած «Զանգեզուրի միջանցք» տերմինն ինքնին անընդունելի է, քանի որ նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում։Առհասարակ, հայության դեմ Բաքվի և Անկարայի վարած թշնամական, անգամ ցեղասպանական քաղաքականության պայմաններում այդ երկու թշնամիներին միացնող որևէ ճանապարհ Հայաստանի տարածքի վրայով մեր դեմ ստեղծելու է նոր սադրանքների և հարձակումների լայն հնարավորություններ, որոնց նպատակը լինելու է նույնը՝ Սյունիքի և ամբողջ Հայաստանի հատված-հատված կլանում։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքուն վարվեց Արցախում, իսկ մինչ այդ Թուրքիան՝ Կիպրոսում, Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։ Կարևոր է հիշել, որ թուրք-ադրբեջանական զավթումներն իրականացվել են «միջազգային հանրության» լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ բացահայտ խրախուսմամբ։
Իրանն այդ ամենը լավ է հասկանում և այդ իսկ պատճառով էլ ամենաբարձր դիվանագիտական-պետական մակարդակով, ինչպես նաև առարկայորեն հանդես է գալիս ՀՀ-ի տարածքային ամբողջականության երաշխավորի դերում։ Դրա վառ վկայությունն է իր հյուսիսային սահմանների երկայնքով մեծաքանակ բանակների պերճախոս տեղակայումը։ Թեհրանը հասկանում է, որ նահանջելու տեղ չունի։ Հայաստանի անկումից հետո թուրանական-իսրայելական դաշինքը, ունենալով Արևմուտքի ամբողջական աջակցությունը, արդեն բացահայտ համատեղ արշավ է սկսելու իր դեմ։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԳՈՅՈւԹՅԱՄԲ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈւՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ԱՄՈւՐ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նաև Արևմուտքի ռազմավարական, իսկ ՌԴ-ի մարտավարական նպատակներից է։ Բացառությամբ Փարիզի, Հայաստանի հնարավոր վերացումն աշխարհի քարտեզի վրայից Վաշինգտոնում, Լոնդոնում, Հռոմում, Վատիկանում, Բեռլինում և արևմտյան մյուս մայրաքաղաքներում որևէ մեկին չի հուզում։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները որպես վերջին տարբերակ պատրաստ են սկզբում այդ ճանապարհի վերահսկողությունը հանձնել ռուսական ուժերին։ Նրանք վստահ են, որ այդ դեպքում շատ կարճ ժամանակ անց կարողանալու են ռուսների հետ առևտրի մեջ մտնել և հեռացնել նրանց Հայաստանից էլ, այդ «միջանցքից» էլ, ինչպես վերջին տասնամյակներին հեռացրել են ռուսներին ամբողջ Արևելյան Եվրոպայից, Ադրբեջանից, Վրաստանից և շատ ուրիշ երկրներից։ Հերթը հասել է Հայաստանին և միջինասիական հանրապետություններին։ ՌԴ-ն էլ իր թուրքամետ-ադրբեջանամետ չմտածված քաղաքականությամբ ապացուցում է, որ իր համար Այսրկովկասից ամբողջական նահանջը արդեն գրեթե վճռված ընտրություն է։ Մոսկվան ընդամենը բանակցում է իր նահանջը հնարավորին չափ թանկ վաճառելու մասին։
Իրանը նահանջի տեղ չունի, հետևաբար՝ Սյունիքի հարցում ՌԴ-ն և Իրանը հազիվ թե երբևէ գան համաձայնության, եթե Մոսկվայում, իհարկե, մի գեղեցիկ օր արմատապես չվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Մոսկվան անկանխատեսելի է բոլորի համար։
Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ, որի մասին բազմիցս եմ խոսել. ԿԱՏԱՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ, ԲՈԼՈՐ ՆԵՐՔԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՈւՄ, ԻՐԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՍՏԵՂԾՈւՄ»։

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am