Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է ադրբեջանական երաշխիքների վրա․ «Փաստ»

Նորություն չէ, որ փոքր պետությունները, ուզեն թե չուզեն, իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն գլոբալ և տարածաշրջանային ներազդեցություն ունեցող կենտրոնների դիրքորոշումն ու շահերը։ Ու կարևոր է այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստանալ այդ ուժային կենտրոնների հավանությունը։ Անգամ հաշվի է առնվում միջազգային արենայում մեծ ազդեցություն ունեցող պետությունների ներքաղաքական իրադրությունը։ Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի այս պահի ղեկավարը փաստացի անտեսում է միջազգային ուժային կենտրոնների հնարավոր ներգրավվածության նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ընդ որում, երբ խոսքը միջազգային երաշխավորի ինստիտուտի մասին է, ապա Փաշինյանն ընդգծում է, թե մեզ երաշխավոր պետք չէ, և բոլոր այն երկրների համար, որոնք կարող են երաշխավոր լինել, Հայաստանն ընդամենը մանրադրամ է։

Այն, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ բանակցություններից, դա պարզ է։ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ Ռուսաստանին մերժելու դիրքորոշում է որդեգրել։ Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվում Արևմուտքի միջնորդությունից, որին ՀՀ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։

Միգուցե Փաշինյանը տողատակով փորձում է հասկացնել, թե Արևմուտքի հետ ևս չպետք է հույսեր կապե՞լ, քանի որ արևմտյան երկրներն ուղղակի իրեն «գցել են» ու միայնակ են թողել տեղի ունեցող գործընթացներում։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է… ադրբեջանական երաշխիքների վրա, ինչն, ինչպես բազմիցս ենք համոզվել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ավելի շատ չերաշխավորելու մասին կարող են լինել։ Մյուս կողմից էլ՝ այս հարցում Փաշինյանը միմյանց հակասող մոտեցումներով է հանդես գալիս։ Ժամանակին խորհրդարանի ամբիոնից նա հայտարարում էր, թե «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։

Արդյունքում Փաշինյանը ոչ թե իջեցրել է Արցախի հարցում Հայաստանի նշաձողը, այլև ընդհանրապես հողին է հավասարեցրել այն։ Բա ո՞ւր է միջազգային հանրության այդ կոնսոլիդացիան Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ու հիմա արդեն նա հակասում է իր նախկին հայտարարությանը՝ նշելով, թե միջազգային հանրության և միջնորդների հետ հույսեր կապելը մոլորություն է։

Մյուս կողմից էլ՝ եթե միջնորդներ ու երաշխավորներ պետք չեն, ինչո՞ւ էր ինքն անձամբ մասնակցում Մինսկի խմբի համանախագահության կազմակերպած հանդիպումներին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ 15 կետանոց ճանապարհային քարտեզ էր ներկայացնում, որտեղ առաջին հերթին խոսում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման մասին։

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է «Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video) Միակ ղեկավար տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով մեզ կարող է այս ծանր վիճակից հանել․ Հարցում (video) «Նիկոլի մսխած միայն 8 միլիարդը հետ չենք բերելու, լսե՛ք այս թվերը»․ Սուրեն Սուրենյանց (video) Տիկի՛ն, ես զարհուրում եմ ձեզանից, վախենում եմ… Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան (video) «Բացահայտելու ենք՝ ինչ փողեր է Նիկոլը ծախսեր իր կայֆերն ավելացնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էդ խեղկատակը թող իմանա՝ ես հենց այդ գերեզմաններում եմ «կզացրել» իրան»․ Վայքի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am