Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որը դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությանն ու ընդգծել․ «Հայաստանում իրավունքը շնչահեղձ է լինում»։

«Տեսնես աշխարհում կա՞ նման նախադեպ, որ առաջին ատյանի դատարանում դատվի Սահմանադրական դատարանի գործող դատավորը։

Ի դեպ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որն, իհարկե, դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով։

Հայաստանում իրավունքն, ավելի ճիշտ՝ իրավական երկիրը, ծանր, շնչահեղձ օրեր է ապրում, որը հետո, «Ինչպես չի կարելի» գլխի տակ, քննարկվելու և իբրև հակաիրավական և հակապետական վարք՝ տեղ է գտնելու Իրավաբանության դասագրքերում։

Եվ որքա՜ն հանրային ռեսուրս է վատնվում, մսխվում երկրի կառավարման բոլոր ոլորտներում տիրող քաոսի, ոչ պրոֆեսիոնալիզմի, քաղաքական ստորագույն պատվերներ իրացնելու պատճառով։

Ո՜չ մի, բացարձակապես՝ ո՜չ մի ոլորտում չկա պատասխանատվություն, որակ, կամք, գրագիտություն, ինստիտուցիոնալ հիշողություն, բարոյականություն, մասնագիտական բարեվարքություն։

Էս համատարած ատելության, անբարոյականության ու ցինիզմի վակխանալիայում երկիրը շնչահեղձ է լինում, մարդիկ մոլորված են, անտեր, անպաշտպան․․․

Ու գնում են նաև, որովհետև էս մթնոլորտում ապրել չի լինում․․․»,- սոցցանցի իր էջում գրել է Գալստյանը։

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը Կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից Միայն Ռոբերտ Քոչարյանին եմ տեսնում որպես ՀՀ հաջորդ վարչապետ․ քաղաքացի (video) «Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ» Պատերազմի կուսակցությունը՝ խաղաղության դիմակի տակ (video) Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել․ «Փաստ» Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է 3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ» Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում Նա կարգին է, hույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Բաղայի Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի «Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am