Հետաքրքիր զարգացում դասախոս կնոջը խեղդամահ անելու գործով. Նոր ապացույցներ են ի հայտ եկել

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադվող Նարեկ Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, խափանման միջոցի փոփոխման բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ վկաների հարցաքննություններից հետո, մերժվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը՝ նշելով, որ դա այլևս պատիժ է։

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։

Նարեկ Սարգսյանի պաշտպանը, սակայն, շարունակում է պնդել, որ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավոր Յուզբաշյանին ինքնաբացարկ են հայտնել, քանի որ, ըստ պաշտպանի՝ նա կողմնակալ է։

«Նա, իմ տպավորությամբ, Նարեկ Սարգսյանին հանցագործի աչքերով է նայում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վկաների հարցաքննությունից հետո, երբ տուժող կողմը պետք է հարցաքննվեր, մեղադրյալին և փաստաբանին հեռացրել են մեկ սեղան այն կողմ՝ տպավորություն ստեղծելով, որ Նարեկ Սարգսյանը կարող է վնասել տուժողներին, միևնույն ժամանակ, փաստաբանին նույնացնելով նրա պաշտպանյալի հետ։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դատավորի՝ նախկինում դատախազ աշխատելու հանգամանքը ևս ազդեցություն ունի նրա վերաբերմունքի հետ, ըստ նրա՝ դատարանում երկու դատախազի դեմ է պայքարում։

Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ փաստաբանը պնդեց, որ դեպքի ժամանակ՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Նարեկ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, գործում առկա են Նարեկ Սարգսյանի հեռախոսի ալեհավաքների արձանագրումը, որով հաստատվում է Սարգսյանի այլուրեքությունը։ Միևնույն ժամանակ, գործում առկա է մեկ այլ ալեհավաքի տվյալ, որը սպասարկել է դեպքի վայրում՝ Ադոնց 10 հասցեում, սակայն, ըստ փաստաբանի, դեպքը եղել է Ադոնց 6 հասցեում, ինչը պաշտպանության կողմը չի հերքում, սակայն պնդում են, թե կա վկա, որը հարցաքննության ժամանակ ասել է, թե մի քանի անգամ շրջադարձ է կատարել՝ մինչև Նարեկ Սարգսյանը երեխային վերցնի և տանի իր ծնողների տուն, ինչը տևում է 20-30 րոպե։

«Դրանից հետո դուրս է գալիս Սարգսյանը, ըստ տեսագրության՝ երեխայի հետ, շատ հանգիստ, երեխան կանգնում է ինքնագլորի վրա, մենք չենք տեսնում, որ երեխան լաց լինելիս լինի, հետագայում՝ Նարեկ Սարգսյանը չի խուսափում տեսախցիկներից, հարևան է տեսնում, շատ հանգիստ նստում է վկայի մեքենայում, վկան ասում է, որ երգ լսելով գնում են Նարեկ Սարգսյանի ծնողների տուն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը մասնավոր հարցման է ենթարկել վկաների, որոնք ասել են, թե Սարգսյանը գնացել է իրենց տուն, հաց կերել, կատակներ արել, ալեհավաքներով ևս հաստատվել է, որ նա այդ ժամանակ գտնվել է նրանց տանը, սակայն այդ վկաների հարցաքննության փաստաբանների միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրանք մասնագետներ չեն և չեն կարող ասել, թե ինչ հոգեվիճակում էր նա։

Ըստ փաստաբանի՝ տեսախցիկներով նաև արձանագրվել էր, որ մեկ տղամարդ է բարձրացել երրորդ հարկ, ապա՝ հեռացել՝ նկուղային՝ «0» հարկով, որի տեսախցիկները չեն առգրավվել գործով։ Աննա Ծառուկյանը նաև պնդում է՝ հակասություններ կան բժշկի ցուցմունքներում։

«Նախաքննության ընթացքում նա ասել է, որ բնակարան մուտք գործելու արդյունքում դուռը վրա քաշած է եղել, կողպած չի եղել, դրսից ներս՝ անմիջապես դիմացի հավտըածում եղել է ննջասենյակ, տեսել է, որ անկողնու վրա մեջքի վրա պառկած կին կա՝ անգիտակից, մոտ 30 տարեկան, ում աչքերն ու բերանը բաց է եղել, այնուհետև, ստուգել է աղջկա զարկերակը և բբային ռեֆլեքսը, որոնք բացակայել են։ Հետագայում դատարանում ցուցմունքում նշել է, որ ամեն ինչ արել է, էլեկտրասրտագրություն է իրականացրել, սակայն արձանագրությունը թողել է մարմնի կողքը, ինչը աբսուրդ է։ Նախ՝ իրենք չպետք է հեռանային, հետո՝ կանչի թերթիկ պետք է լինի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ժամը 04։30-ից դեպքի վայրի զննություն է իրականացվել, դիակի զննությունը վերջում է եղել, դատաբժիշկ փորձագետը մարմնի վրա ջերմություն է արձանագրել, թեև շտապօգնության կանչի բժիշկն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դիակը սառն է եղել․ «Կանչի բժիշկն ասում է, որ դեմքը կապտած է տեսել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում տեսնում ենք, որ նույնիսկ դեմքի ներսային հատվածը՝ հերձման արդյունքում՝ վարդագույն է, կապտուկ չի եղել։ Բժիշկն ասում է, որ բերանը և աչքերը բաց են եղել, դեպքի վայրի զննությամբ, ապա նաև՝ դատաբժշկական փորձաքննությամբ աչքերն ու բերանը փակ է եղել, լեզուն՝ ատամների հետևում, մինչդեռ, ձեռքերով խեղդամահության դեպքում պետք է լեզուն դուրս ընկած վիճակում լինի»։ Վերոգրյալի հիման վրա՝ փաստաբանը պնդում է, որ մահը վրա է հասել ժամը 01։00-02։00-ի սահմաններում, ինչի հիման վրա պաշտպանության կողմը միջնորդություն կներկայացնի՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Փաստաբանի խոսքով՝ գործում առկա են մոլեկուլային գենետիկական փորձաքննության եզրակացություն, որով արձանագրվել է, որ տուժողի վերնազգեստի տարբեր հատվածներ եղել են բորբոսապատ, բացի՝ տուժողի կիսագուլպաներից, ինչը, ըստ պաշտպանի, խոսում է այն մասին, որ հագուստը փոխվել է՝ հետքեր վերացնելու համար, կարող էին փոխել և արդեն խոնավ, օգտագործված հագուստ օգտագործեր՝ լոգարանից։ Փաստաբանը նշում է, որ տուժողի եղունգների տակ չի հայտնաբերվել Նարեկ Սարգսյանի հագուստի մանրաթելեր, Սարգսյանի վրա՝ ևս չի եղել արյան հետքեր, սակայն համընկնել է հագուստների մանրաթելերը, ինչը պաշտպանին «չի անհանգստացնում», քանի որ նրանք ամուսիններ են։

Պաշտպանը պատրաստվում է մանեկեններ բերել դատաքննության ընթացքում, որոնք, ըստ նրա, պետք է ապացուցեն, որ երկու ձեռքով խեղդելու գործողության հետ գործ չունեն․ «Սա կա՛մ մեկ ձեռքով է, ավելին՝ քերծվածքներ կան, որոնք կարող էին լինել կանացի՝ սուր եղունգներով, ակոսավոր հետքերի հետ գործ ունենք, որը կասկած է հարուցում, որ կարող է լինել նաև պարանով արված գործողություն, հետքերը շարունակվում են մինչև վզի հատվածը, մինչդեռ, տուժողը պառկած է եղել»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 1066 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am