Ի՞նչ է կատարվում Երևանի ՋԷԿ-ում և ի՞նչ կապ ունի դրա հետ Գնել Սանոսյանը

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ միակ պետական մնացած և ռազմավարական նշանակություն ունեցող Երևանի ՋԷԿ-ում տիրում է մատրիարխատ, այն է՝ ամիսներ շարունակ կառույցը դե-ֆակտո ղեկավարվում է նույն ընկերության փոխտնօրեն՝ Ալիսա Բաղդասարյանի և Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի քրոջ (ազգականի)՝ Անի Սերոբյանի կողմից։

Խնդիրը նրանում է, որ բարձր պաշտոն զբաղեցնող կանայք տևական ժամանակ է՝ իրենց բուն պարտականությունները թողած՝ զբաղված են նեղ անձնական հարցեր լուծելով, բամբասանքներով, տարիներ շարունակ կուտակված վրեժը աշխատակազմից լուծելով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերը նշված տանդեմի ղեկավարման օրոք աշխատանքից ազատվել է ավելի քան 10 անձ, լուծարվել են բաժիններ, ստեղծվել է անառողջ և աշխատելու համար անբարենպաստ մթնոլորտ։

Մեր տեղեկություններով՝ կայանը այս պահին չի շահագործվում, քանի որ ղեկավար անձնակազմը համապատասխան գնումներ կազմակերպելու և դրանով իսկ կայանի բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով համապատասխան սարքավորում ձեռքբերելու փոխարեն զբաղված է աշխատակիցներին տեսախցիկներով վերահսկելով, միմյանց դեմ լարելով, զեկուցագրեր գրելու հրամաններ արձակելով։

Հարկ է նկատել, որ կայանի մեկ օրվա չաշխատելը միլիոնավոր դրամների կորուստ է պետական բյուջեի համար։ Հիշեցնենք, որ Երեւան ՋԷԿ-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է։ Ուշագրավ է նաև, որ այս ինքնաֆինանսավորվող, հարուստ կառույցն աչքի է ընկել նաև իր հետաքրքրաշարժ գնումներով և հաղթողների շրջանակով (մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ընկերության ղեկավար անձնակազմի բարեկամներն անմասն չեն մնացել այդ գործընթացներից), որն առանձին քննարկման և հոդվածի նյութ է։ Հասկանալի է, թե ինչու է այս բարձիթողի վիճակն անտեսում նախարար Գնել Սանոսյանը՝ հաշվի առնելով ազգակցուհու գործոնը, սակայն անհասկանալի է այլ՝ ավելի բարձր օղակների անտարբերությունը երկրի համար այս կարևորագույն կառույցի նկատմամբ։

Հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխան տալու և վնասները փոխհատուցելու՝ նախարար Սանոսյա՞նը, ում լուռ համաձայնությամբ է ստեղծվել և շարունակվում նշված իրավիճակը Երևանի ՋԷԿ-ում, տնօրենի պաշտոնակատա՞րը, ով մոռացել է իր բուն պարտականությունները, նախարարի բարեկամ Անի Սերոբյա՞նը, ով փաստացի ղեկավարում է ընկերությունը, թե՞, այնուամենայնիվ, ինչպես միշտ, կգտնվեն քավության նոխազներ։

Երևանի ՋԷԿ-ում իրականացված և իրականացվող գնումների մասին՝ հաջորդիվ։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 798 անգամ
Լրահոս
Քաղաքացիները շոկի և շփոթմունքի մեջ են Նիկոլի բերած թանկացումներից․ հարցում (video) Напряжённый разговор между Лукашенко и Пашиняном: нам не нужно рассказывать сказки по телевизору (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դուրս արի երևակայությունիցդ, դու Ալիևի համար «հարբած ծաղրածու» ես․ Հայկ Մամիջանյան (video) Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները: Армянские волонтёры среди добровольцев «Евразии», которые устраняют последствия аварии в Чёрном море Բռնաբարողը ոնց որ «Կամասուտրա» նվիրի զոհին․ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելը նույն բանն է (video) Փաշինյանը ամեն ինչ արեց, որ գերիների հարցը չբարձրացվի COP-29ին (video) Նիկոլը ջղաձգումների մեջ է․ իր վերջին շունչն է քաշում․ Աննա Մկրտչյան (video) Ալիևը հերթական կուտն է տալիս հայերին գերիների հարցում․ Արտակ Բեգլարյան (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դու չպետք է բանավիճես, պիտի տիկ–տոկ բաթլներ անես․ Մամիջանյան (video) Ռուբեն Վարդանյանը սարսափելի վիճակում է․ Ալիևը նրա նկատմամբ ընդգծված ագրեսիա ունի (video) Փաշինյանը սպասում է Ալիևի «ավտոգրաֆը» ստանա, հետո գնա արտահերթ ընտրությունների․ Հայկ Մամիջանյան (video) Նիկո՛լ, քո սուտը և շանտաժը ԵԱՏՄ–ն այլևս շատ տեղ չեն դնում (video) Ես դիմում եմ Սրբազանին՝ անկեղծ ամենինչ ասեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալիևը ուղղակիորեն սպառնացել է Ռուբեն Վարդանյանի որդուն․ բոլորս պետք է բղավենք․ Զոհրաբյան (video) Թող Նիկոլը շնորհակալ լինի Սերժ Սարգսյանին․ Հայկ Մամիջանյան (video) Այ «բոմժ», Ալիևը ծաղրում է քեզ, գալիս ցեղասպանում է, դու ցավակցում ես (video) Азербайджанцы, скоро все изменится, вы не сможете процветать на наших землях (video) 2025թ ֆինանսատնտեսական կոլապս է սպասվում Հայաստանում (video) Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկան պոտենցիալ աղբյուր Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am