Ո՞րն է Պուտինի այցի գլխավոր նպատակը Բաքու, և ինչ մեսսիջներ է այդ այցը հղում Երևանին ու հայ ժողովրդին

Վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարը Բաքվում էր 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից Հարավային Կովկասում շատ բան է փոխվել:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում էապես փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը: Թուրքիան դարձավ տարածաշրջանում լիիրավ խաղացող: Մոսկվան ստիպված էր խաղի մեջ մտցնել 3+3 բանաձևը, ինչը նշանակում էր իր տարածաշրջանային դերի մենաշնորհի ավարտը:

Սակայն դա էլ էր քիչ, անսպասելիորեն Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ճանաչեց Արցախը, որպես Ադրբեջանի մաս, որից հետո Մոսկվան լեգիտիմ կերպով զրկվեց արցախցիների պաշտպանությունից, որի արդյունքում 120 հազարանոց հայությունը ստիպված եղավ լքել իր սեփական Հայրենիքը:

Դա դարձավ Մոսկվայի ամենախոշոր աշխարհաքաղաքական պարտություններից մեկը տարածաշրջանում:

Սակայն դա էլ էր քիչ, Փաշինյանի թիմը որոշում կայացրեց դուրս բերել Հայաստանը Մոսկվայի քաղաքական ազդեցությունից և այն մտցնել Թուրքիաի ազդեցության տակ, որը նույնպես շոկ առաջացրեց Մոսկվայում, քանի որ ռուս մեկնաբաններից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ Մոսկվայում ոչ ոք չէր պատկերացնում, որ հայ ժողովուրդը կամովին թույլ կտար իր իշխանությանը երկիրը մտցնել մի երկրի տակ, որը 100 տարի առաջ ցեղասպանել է իրեն:

Սա ոչ միայն անարժապատվության քայլ էր, այլև տարրական անվտանգության բնազդի բացակայության դրսևորում, որը Մոսկվայում նույնպես չէին պատկերացնում:

Այս ամենից հետո, Պուտինին մնում է մեկ բան. փորձել Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որպեսզի Ռուսաստանը ընդհանրապես չզրկվի տարածաշրջանային ազդեցությունից:

Ռուս փորձագետները առաջարկում են Պուտինին ամբողջովին վերափոխել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այն բարձրացնելով ռազմավարական դաշնակցայինի մակարդակի, մանավանդ, որ ըստ նրանց Ադրբեջանն այսօր դարձել է տարածաշրջանի լիդերը:

Ըստ ռուս վերլուծաբանների՝ Մոսկվայի համար Ադրբեջանը կարևորվում է երեք պատճառով:

Առաջին

Ռուսաստանը կարողանում է Ադրբեջանի միջոցով իր գազը վաճառել Արևմուտքում:

«Բաքվում կայանալիք բանակցություններում պետությունների ղեկավարներն առաջին հերթին կանդրադառնան ադրբեջանական գազատրանսպորտային համակարգի կամ այսպես կոչված «Հարավային գազային միջանցքի» օգտագործման հարցին՝ տարբեր ուղղություններով միջազգային շուկաներ ռուսական գազ մատակարարելու համար»,- ասում է ադրբեջանցի էներգետիկ ոլորտի փորձագետ Նիյազի Նիյազովը։ Հարավային Կովկասի երկրների ռազմական անվտանգության փորձագետը նշում է, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դեռևս գործարար հարաբերություններ ունի գազի ոլորտում, մասնավորապես՝ Հունգարիայի, Թուրքիայի և Հարավային Եվրոպայի երկրների հետ:

Նախկինում եվրոպական երկրները Բաքվին առաջարկել են մեծացնել գազատարների թողունակությունը և ավելացնել վառելիքի մատակարարումների ծավալը դեպի Եվրոպա, սակայն առանց եվրոպական ներդրումների, հիշեցրել է փորձագետը, սակայն Ադրբեջանը այդչափ ծավալներ չի ունեցել: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, Բաքուն այդ հնարավորությունն ունենում է ռուսական գազի շնորհիվ, որից շահում են բոլորը: Ռուսները վաճառում են իրենց գազը նույն Եվրոպային, Ադրբեջանը օգտվում է այս իրավիճակից, աշխատելով լրացուցիչ գումար, իսկ Եվրոպան աչք է փակում, որ իրականում ռուսական գազ է ստանում, բայց ադրբեջանական փաթեթավորմամբ:

Երկրորդ

Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր Մոսկվայի համար՝ երկաթգծով կապելով Ռուսաստանն ու Իրանը:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները գտնվում են զարգացման ամենաբարձր կետում։ «Կարելի է ենթադրել, որ կողմերը կստորագրեն որոշ փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց ռազմավարական դաշինքը։ Ընդ որում, ամենամեծ ուշադրությունը գրավում է Հյուսիս-Հարավ նախագիծը։ Մոսկվա կատարած իր ապրիլյան այցի ժամանակ Ալիևն արդեն խոսել է լոգիստիկայի ոլորտում որոշ կարևոր որոշման մասին։ Չի կարելի բացառել, որ Բաքվում դա կներկայացնեն հանրությանը»,- ասաց փորձագետը։

Ռուս փորձագետների կարծիքով ռուս-արևմտյան հակամարտությունից հետո Մոսկվայի համար առավել կարևոր են դարձել դեպի հարավ ստեղծվող տրանսպորտային ուղիները: Մանավանդ, որ այն էապես էժան է Սուեզի նեղուցով անցնող տրանսպորտային ուղիներից:

Ադրբեջանն այդ իմաստով փորձում է դառնալ հանգուցային երկիր, որն իր տարածքով կապելու է, և Հուսիս-հարավ և Արեելք-Արևմուտք, այսպես կոչված միջին միջանցքի ուղիները:

Ի դեպ Ադրբեջանի հետ հավասար, այդպիսի հանգուցային երկիր ուզում է դառնալ նաև Վրաստանը: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Արևմուտքը այդ երկիրը չի ուզում տեսնել այդ դերում, քանի որ չի ուզում, որ Մոսկվան ունենա այդպիսի ուղիներ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ ամբողջովին ողբերգական իրավիճակ է: Երկիրը հայտնվել է փողոցային խուժանների ձեռքում, ովքեր երկրի հաշվին փորձում են լուծել իրենց բարեկեցության խնդիրները:

Արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է քաղաքական սուբյեկտ լինելուց, այլև կասկածի տակ է դրվել պետականության հարցը:

Եթե հայ ժողովուրդը, ընդդիմությունները շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես այսօր, ապա հայկական պետականության գոյության խնդիրը կդառնա խնդրահարույց ընդամենը շատ կարճ ժամանակից հետո:

Երրորդ

Պուտինի այցի երրորդ խնդիրը կապված է հենց այս հարցի հետ: Ռուսաստանն ուզում է վերականգնել իր մոդերատորությունը հայ-ադրբեջանական գործնթացում: Եթե հայկական կողմը շարունակի մերժել դա, իսկ ընդդիմությունը այս օրակարգի կարևորությունը չհասկանա, ապա Մոսկվան ստիպված կլինի բավարարել Ադրբեջանի պահանջները և Հայաստանը լուրջ կորուստներ կունենա, ոչ միայն տարածքային մասով, այլև իր պետականության մասով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, ոչ թե ռուս-թուրքական մերձեցման պատճառով Հայաստանը իր 60 հազար քառ. կմ տարածքի կեսը կորցրեց, այլ իր այն ժամանակվա աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով պատերազմի մեջ հայտնվեց Թուրքիայի հետ, պարտություն կրեց և Ալեքսանդրապոլի պայմանագրի արդյունքում, կարող էր վերջանականապես վերանար, թղթի վրա ստանալով ընդամենը 12 հազար կմ ժամանակավոր տարածք՝ առանց Ալեքսանդրոպոլի և Զանգեզուրի:

Եվ միայն ռուս-թուրքական ծանր բանակցություններից հետո, Հայաստանին հետ հանձնվեցին ներկայիս Գյումրին և Զանգեզուրը: Հանուն արդարության պիտի նշենք, որ Զանգեզուրի հարցում մեծ դեր կատարեց նաև Գարեգին Նժդեհը, ով լեգիտիմ հիմք տվեց բոլշևիկներին թուրքերի հետ առևտրում, թողնել Զանգեզուրը Հայաստանին:

Սակայն ցավոք հայ հանրությունը չգիտի պատմության այս դասերի մասին, քանզի 30 տարվա ընթացքում նրան «այլ դասեր են պատմել», որն իրականության հետ որևէ աղերս չի ունեցել:

Իսկ այսօրվա իշխանությունները, շարունակելով նախորդներին, ընդհանրապես հիշել են Գեբելսին և որոշել են դասագրքերում ներկայացնել այնպես, իբր 1828-ին Ռուսաստանը օկուպացրել էր չեղած Հայաստանը:

Պատմության այս անբարոյական ներկայացման արդյունքում է, որ Հայաստանն այն ժամանակ զրկվեց իր տարածքների կեոսից, իսկ այսօր կորցրեց Արցախը:

Իսկ հիմա, շարունակելով այդ «դասերը», Հայաստանը կարող է վերածվել «արևմտյան Ադրբեջանի»:

Պուտինի այցը Բաքու վերջին մեսսիջն է հայ քաղաքական դասին՝ դուրս գալ այս անբարոյական մթնոլորտից և վերջապես առերեսվել ճշմարտության հետ, որպեսզի հնարավոր լինի փրկել Հայաստանի այս մասը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 549 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկան պոտենցիալ աղբյուր Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի հանդեպ նման գործելաոճը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոն. Պուտին Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. Մամիջանյան Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը #ՈՒՂԻՂ․ Երևանցիները վտանգի տակ են․ Հենրիխ Դանիելյան (video) Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Արեւմուտքը բիրտ ճնշում է գործադրում Սիրիայի նոր իշխանությունների վրա․ Լավրով Ողբերգական վթար՝ Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը Ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ը․ WSJ Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց Դեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են․ ՏԱՍՍ 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am