Էրդողանն իրեն պարուրել է Ալլահի հատկանիշներով, նա տառապում է աստվածային բարդույթով

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծո կամ Ալլահի հատկանիշներով: Էրդողանի հնազանդ մերձավոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի և ուռճացված կարծիքը՝ պնդելով, որ նա աստվածային ուժ ունի: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստվածային բարդույթով, պաշտված է Ալլահին և մարգարեին բնորոշ հատկանիշների համար»:

Բոզքուրտն իր հոդվածն սկսում է Էրդողանին բնութագրելով որպես «նախագահ, որը հավատում է, որ ունի գերազանց կարողություններ և, ըստ երևույթին, տառապում է աստվածային բարդույթով… Էրդողանը ջարդել է ընդդիմությանը, բանտարկել իր քննադատներին և հակառակորդներին, իր ձեռքում համախմբել իշխանության բոլոր լծակները, ոչնչացրել հակակշիռներն ու դարձել իր երկրի բոլոր հարցերի վերաբերյալ միակ որոշում կայացնողը: Իր ունակությունների և անսխալականության մասին նրա ուռճացված տեսակետը, զուգորդված նրան շրջապատող միաբերան համաձայնողների ներկայությամբ, ամրապնդում է նրա ինքնասիրահարվածությունն ու ամրացնում նրա գերազանցության բարդույթը: Նա իրեն համարում է խալիֆ, ամբողջ աշխարհում ողջ մահմեդական համայնքի առաջնորդ, և հետևաբար կարծում է, որ արժանի է հատուկ ուշադրության»:

Բոզքուրտը հիշեցնում է, որ 2024 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցության (AKP) պարտությունից հետո, ապրիլի 17-ին նա ասաց. «Տիկնա՛յք և պարոնա՛յք: Թող բոլորը տեսնեն եւ իմանան, որ ոչինչ չի ավարտվում, քանի դեռ չենք ասել, որ ավարտվել է»: Այս հնչած անմեղ հայտարարությունը, պարզվում է, որ ցնցող հետևանքներ ունեցավ… քաղաքական իսլամական շրջանակների համատեքստում ՝ [վիճարկելով] Ալլահի աստվածային կամքը, իսլամի վեց հիմնական սյուներից մեկը, ինչը նշանակում է, որ Ալլահն է վերջնական որոշում կայացնողը, և ամեն ինչ տեղի է ունենում միայն Նրա աստվածային կամքի համաձայն: Այս մեկնաբանությունն արտացոլում է Էրդողանի ներքին մտածելակերպը, քանի որ նա սովոր է լինել թուրքական հարցերում վերջնական իրավարարը, գրեթե բացարձակ իշխանության երկարատև կառավարումից հետո: Էրդողանն այս խոսքերը դատարկ տեղը չի ասել. նա իրեն աստվածահաճո կերպով տեսնելու երկարատև փորձ ունի: Նրա հետևորդների պաշտամունքային գովասանքը, անշուշտ, նպաստել է նախագահի հոգեբանության ձևավորմանը»:

2024 թվականի մարտին նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Էրդողանն ասաց. «Մեր ողորմությունը կհաղթի մեր բարկությանը»։ Նման կերպ նկարագրելով իր կառավարության արձագանքն իր քննադատներին և ընդդիմախոսներին՝ Էրդողանը «ուղղակիորեն հղում արեց ավանդական իսլամական մտքի դպրոցում Ալլահի եզակի հատկանիշին, որը նկարագրված էր իսլամական մարգարե Մուհամմեդի խոսքում. «Երբ Ալլահը որոշեց արարել, Նա խոստացավ իրեն՝ գրելով Իր Գրքում, որը դրված է Նրա հետ՝ Իմ ողորմությունը հաղթում է իմ բարկությանը»։ Ընդդիմադիր իսլամական քաղաքական «Սաադեթ» կուսակցության Milli Gazete թերթը գրել է. Էրդողանը «ապշեցրեց ներկաներին, երբ իրեն միացրեց Ալլահի հատկանիշների հետ»։

Էրդողանի համախոհները և նրա իշխող կուսակցության բարձրաստիճան անդամները, որոնք զբաղված են քծնանքով, ուռճացված հայտարարություններ են անում՝ հաստատվելով գերագույն ուժեր ունենալու իր պնդումը։ Ահա Բոզքուրտի ներկայացրած մի քանի օրինակները.

«2011թ. հուլիսին AKP-ի Բուրսայի այն ժամանակվա պատգամավոր Հուսեյին Շահինն Էրդողանի հետ զրույցից և այցելությունից հետո հայտարարեց, որ «նույնիսկ մեր հարգարժան վարչապետին [Էրդողանին] դիպչելը, կարծում եմ, պաշտամունքի արարք է: Ես այսպես եմ ասում, որովհետեւ նույնիսկ նրա ներկայությունը էներգիայով է լցնում մեզ»»:

«Ֆեվաի Արսլանը, Էրդողանի իշխող կուսակցության մյուս օրենսդիրը, 2014 թվականի հունվարին ասաց. «Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի առաջնորդ է, որը մարմնավորում է Ալլահի բոլոր հատկանիշները: Նրանք ուզում էին խանգարել նրան»»:

«AKP-ի երկարամյա օրենսդիր Զուլֆու Թոլգա Աղարը 2019 թվականի օգոստոսին իր ելույթում Էրդողանին համեմատեց Աստծո հետ՝ ասելով. «Երբ մեզ ասում են նախագահի մասին, թվում է, թե մեզ ասում են Ալլահի մասին»»:

«2009 թվականի նոյեմբերին մոտ 1500 կուսակցական հավատարիմների առջև ելույթ ունենալիս AKP-ի Այդինի այն ժամանակվա մարզային գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հակկի Էսերը բազմությանն ասաց. «Թող ոչ ոք չկասկածի մեր վարչապետի [Էրդողանի] նկատմամբ մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Մենք նվիրված ենք մեր վարչապետին, նա մեզ համար երկրորդ մարգարեի պես է»»:

«Եվրամիության գործերի նախկին նախարար Էգեմեն Բաղիշը 2013 թվականի փետրվարին մի քանի քաղաքներ հայտարարեց որպես սուրբ, որոնք նման են Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրերին՝ ասելով. «Ռիզեն, Ստամբուլը և Սիիրթը սուրբ քաղաքներ են, քանի որ այս երեք քաղաքները մեծ դեր են ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեծագույն ղեկավարի ստեղծման գործում»: Ռիզեն Էրդողանի ընտանիքի հայրենի նահանգն է, իսկ Ստամբուլն այն վայրն է, որտեղ նա մեծացել է ու մտել քաղաքականություն: Նրա կնոջ հայրենի նահանգը՝ Սիիրթը, այն ընտրատարածքն է, որտեղ նա առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում 2003 թվականի մարտի կրկնակի ընտրություններում։ Չնայած բազմամիլիոնանոց կաշառակերության սխեմայի մեջ մեղադրվելուն՝ Էրդողանը կանգնել է Բաղիշի կողքին և նրան նշանակել է դեսպան Չեխիայում»:

Ոմանք նույնիսկ ասում են, որ Էրդողանը գերազանցել է իսլամական մարգարեին: Էֆքան Ալան, այն ժամանակվա ներքին գործերի նախարարը, ասաց. «Մուհամմեդ մարգարեն հպարտության մեջ էր, ուստի Աստված նախազգուշացրեց նրան: Մյուս կողմից, մենք հպարտության գայթակղությանը չենք ենթարկվի»: Ալայի իրավահաջորդ Սուլեյման Սոյլուն 2021 թվականի դեկտեմբերին պնդեց, որ Էրդողանի կառավարության աշխատանքը Ալլահի աշխատանքն է: «Մի նայեք միայն այն, ինչ մենք անում ենք: Մենք դա չենք անում միայնակ: Մենք հավատում ենք, որ դա Ալլահն է, որն ստիպում է մեզ դա անել»»:

«2010 թվականի փետրվարին AKP-ի քաղաքական գործիչ Օքթայ Սարալը, որը ղեկավարում էր Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը, կոչ արեց երկրպագել Էրդողանին և ասաց, որ պետք է երախտագիտության աղոթք անել, որը նման է Աստծո համար մահմեդական ծեսերին, քանի որ Էրդողանն իսլամական աշխարհի օրհնված ղեկավարն է։»։

«Էրդողանի որոշ տեղակալներ նրա ելույթները նմանեցրել են Սուննային, որը վերաբերում է Մուհամմադ մարգարեի խոսքերին և գործելակերպին ու համարվում է մահմեդականների համար սուրբ Ղուրանից հետո գիտելիքի երկրորդ հեղինակավոր աղբյուրը»:

Բոզքուրտը հավելել է. «Թուրքիայում նրա ավելի քան երկու տասնամյակ կառավարման ընթացքում Էրդողանին Աստծո այսպիսի վերագրումների տասնյակ դեպքեր են եղել: Նրանցից ոչ մեկը չի վիճարկվել Էրդողանի կողմից, նա, կարծես թե, վայելել է նման գովասանքները: Իր ինքնընկալման մեջ, թերևս, նա իրեն զգում է որպես Աստված կամ Աստծո կողմից ընտրված առաքյալ, որը եկել է իշխանության՝ մահմեդականներին ամբողջ աշխարհում առաջնորդելու համար»:

«Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ նախագահ Էրդողանը շրջապատված է միաբերան համաձայնող կանանցով և տղամարդկանցով, որոնք երկրպագում են նրան և չեն համարձակվում արտահայտել այն տեսակետները, որոնք կարող են նրան դժգոհեցնել: Մարդկանց պրոֆիլը, ում նա ընտրել է իր մերձավոր շրջապատում ընդգրկելու համար, պատկերում է նրանց, որոնք խուսափում են քննադատական ​​մտածելակերպից և վիճահարույց տեսակետներից երկրի կառավարման մեջ: Իրականում Էրդողանը ոչ այլ ինչ է, քան ավազակ, ինքնասիրահարված դիկտատոր, որը չարաշահում է կրոնը իր քաղաքական նկրտումների համար՝ հարստացնելով իր ընտանիքի անդամներին և ընկերակցողներին միլիարդավոր դոլարներով՝ իր վարչակազմում համատարած կոռուպցիայի և բոլոր տեսակի անօրինական բիզնես գործունեությունից և հանցավոր ձեռնարկություններից շահույթ ստանալու միջոցով», եզրափակել է Բոզքուրտը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am