Իրանում հայտնված այս պաստառը Հայաստանում մեծ աղմուկ հանեց. փաստաբան Ռուբեն Մելիքյան

Իրանում հայտնված այս պաստառը Հայաստանում մեծ աղմուկ հանեց։ Պաստառին պատկերված է Լեոնարդայի «Խորհրդավոր ընթրիքը», և մեջբերված է Ղուրանի այն այաթը (տեղը), որտեղ Հիսուսը (Իսան) խոստովանվում է որպես Աստծո (Ալլահի) ուղարկած մեծ մարգարե։
Ոմանք - շատ հարգելի ընկերներ - այս պաստառի մեջ տեսան անարգանք քրիստոնեության հանդեպ, որովհետև Հիսուս Քրիստոսը հայտարարվում է ոչ թե Աստծո Որդի ու Աստված, այլ լոկ մարգարե։
Հարց է ծագում. արդյո՞ք իսլամադավան մեկից, առավել ևս՝ իսլամական պետությունից կարելի է ակնկալել Հիսուսի նկատմամբ այլ վերաբերմունք, քան այն, որն արտացոլված է Ղուրանում։ Ոչ իհարկե։ Բա այդ դեպքում ի՞նչ անարգանքի մասին է խոսքը։
Ի դեպ, Հովհաննեսի Ավետարանում մի դրվագ կա. Քրիստոս բժշկում է մի կույրի, իսկ փարիսեցիներն այդ մարդուն «բերման են ենթարկում» ատյան, հարցաքննության են ենթարկում որպես վկա՝ Քրիստոսին մեղադրելով օրենք խախտելու մեջ։ Որտև բժշկությունը կատարել էր շաբաթ օրով, մինչդեռ ըստ հրեական օրենքի՝ շաբաթ օրով ոչինչ անել չէր կարելի։ Այդ վկան՝ նախկին կույրը, փարիսեցիներին ասում է, թե էս ի՞նչ եք անում, ա՛յ հարգելիներ, այդ մարդը հաստատ մարգարե էր, ի՞նչ եք մարդուն վատաբանում։ Եւ միայն ավելի ուշ՝ Քրիստոսին վերստին հանդիպելիս է նա հասկանում, որ Հիսուս Քրիստոս Աստված է ու Աստծո Որդի։
Ասածս ինչ է։ Քրիստոսին մարգարե խոստովանողները շատ ավելի ընդունելի են, քան ամեն տեսակ փարիսեցիները՝ հին ու նոր։
ՀԳ. Շատերը «Խորհրդավոր ընթրիքը» համարում են կտավ և կարծում են, թե այն ցուցադրվում է Լուվրում։ Իրականում այն հեչ էլ կտավ չէ, այլ որմնանկար (պատի վրայի նկար), և գտնվում է մի վանքի ճաշարանում։

 Ռուբեն Մելիքյան

դիտվել է 699 անգամ
Լրահոս
Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video) Դատարանը թույլ տվեց Դավիթ Համբարձումյանին վիրահատական միջամտության համար այցելել կլինիկա (video) Հարվածի տակ եք ընկնելու. Ի՞նչ է զգուշացրել Պուտինն Ալիևին. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Նիկոլը վռնդվում է հենց այդ պահին․ ի՞նչ առաջարկեց Ռուբեն Հակոբյանը (video) Բացառված է․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցության մասին (video) Եթե դա տեղի չունեցավ, ապա Իրանը հիմնահատակ կքանդի Իսրայելը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Իսրայելը սպառնացել է Թուրքիային Աննան հրաժարվել է Նիկոլից ու մի բան ասել․ Արշակ Սարգսյան (video) Արա Զոհրաբյանը զգուշացնում է՝ պետք է կանխել «Ես ձեզ 100%-ոց ինֆո եմ տալիս․ մարմնի բոլոր մասերը ճղում էին»․ Արմեն Աշոտյան (video) Զախարովան հեգնել է ֆոն դեր Լայենին Գազ չի լինի անորոշ ժամանակ Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության վարչության շենքի վրա գրոհելու մասին Իսրայելը մեծ փորձանք է բերելու մեր գլխին․ Ի՞նչ շանտաժի է ենթարկվել Թրամփը․ Ռուբեն Հակոբյան (video) Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ Մաքսային 5 տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Լրագրողին «քիլլեր» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել ոչ ձեռնտու լուսաբանումները․ Թաթոյան Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ ու պետությունն այդ գումարը փոխհատուցո՞ւմ է. բժիշկ «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան «Այդ հիմարին թմբուկի մոտից հեռու տարե՛ք»․ քաղաքացի (video) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ 84 իրանցի նավաստիների աճյունները կհանձնվեն Իրանի դեսպանատանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am