Ինչպես Յանուկովիչը կորցեց իշխանությունը, ինչի պատճառով էլ այսօրվա Ուկրաինան կորցնում է իր տարածքները

Ընդհանրապես մարդիկ լինում են շատ տարբեր՝ իրենց պատկերացումներով և նպատակներով:

Մեկն ուզում է դառնալ մեծ գործիչ, ով կմնա պատմության մեջ, մյուսը ձգտում է մեծ քանակի փող աշխատել, որպեսզի կոմպենսացնի նախկինում իր վատ ապրած տարիները: Լինում են նաև մարդիկ, որոնք իրենց կյանքում մի բան են պլանավորում, սակայն բոլորին այլ բանի են հասնում: Այդ դասակարգումից էլ առաջանում են շատ տարբեր դեմքեր.կայացած պետական գործիչներ, մեծ ռազմական գործիչներ, նաև՝ չտեսներ, լկտի էգոիստներ, թալանչիներ և այլն:

Լինում են նաև մարդիկ, որոնք ապրում են շարքային քաղաքացու կյանքով, իսկ լինում են նաև նրանք, ովքեր իրենց մեջ առաքելություն են զգում՝ իր ազգի և պետության կյանքում մեծ դեր կատարելու համար:

Այս շարքից ամենավտանգավորը նրանք են, որոնք որևէ առաքելություն չեն ունենում իրենց ազգի և պետության հանդեպ, սակայն պատահաբար հայտնվում են պետության գլխին և կյանքի են կոչում մանկուց իրենց երազած, բայց շարքային քաղաքացուն բնորոշ նպատակները:

Հենց այս շարքին էլ պատկանում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նա պատահաբար հայտնվեց Ուկրաինայի իշխանության վերևներում և է՛լ ավելի պատահաբար, 2010 թվականին դարձավ այդ երկրի նախագահ:

Շատ կարճ ժամանակահատվածում նա հասկացավ, որ իշխանությունը ոչ միայն պարտականությունը է, այլև հարստանալու ամենից արագ միջոցը:

Եվ այս հարցում նրան օգնեց նաև իր որդին՝ Ալեքսանդրը, ում Ուկրաինայում տվել էին «Սաշա-ատամնաբույժ» մականունը:

Բանն այն է, որ մինչ հոր նախագահ դառնալը, որդի Սաշան հասարակ ատամնաբույժ էր աշխատում: Իսկ երբ հայրը դարձավ երկրի նախագահ, որդին ընդամենը երկու տարվա ընթացքում դարձավ, ոչ ավել, ոչ պակաս՝ միլիարդատեր:

Korrespondent ամսագրի վարկանիշում 2012 թվականի հարյուր ամենաազդեցիկ ուկրաինացիների ցանկում նա զբաղեցրել է 4-րդ տեղը: Նույնը պարբերականը սակայն նրա ունեցվածքն այդ թվին ավելի համեստ էր գնահատել. ընդամենը 510 մլն դոլարի չափով:

Յանուկովիչի որդին զբաղվում էր բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներով.շինարարությամբ, հյուրանոցային բիզնեսով, զբաղվում էր ածուխի և շինարարական արտադրանքների առևտրով: Մեծ դեր էր կատարում նաև ֆինանսական ոլորտում:

Նրա մասին այդ ժամանակ նույնիսկ հումոր էր տարածված, թե «Ուկրաինայում միայն խեղճ Սաշան է աշխատում»:

Նա,առանց ամոթի, փայ էր մտնում բոլոր խոշոր օլիգարխների բիզնեսներում: Իր վերահսկողության տակ էին գտնվում պետական մարմինները և,մասնավորապես,2011 թվականի նոյեմբերի դրությամբ՝Ալեքսանդր Յանուկովիչի ազդեցության տիրույթում էին Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարներ Սերգեյ Արբուզովը, ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն, Ալեքսանդր Կլիմենկոյի պետական ​​հարկային ծառայությունը և Ուկրաինայի հողային ռեսուրսների պետական ​​գործակալության ղեկավար Սերգեյ Տիմչենկոն։

Սակայն ամենացինիկ և լկտի քայլը, որ կատարեց Ալեքսանդր Յանուկովիչը դա այն էր, որ 2011-2012 թվականներին հիմնել էր երկու ընկերություն, որոնց միջոցով նա երկրի ԿԲ-ի և բոլոր ընկերությունների միջև միջնորդ դեր էր կատարում, ՀԴՄ-ներում ներդրնելով հատուկ չիպեր (մոդուլներ), որոնք հաշվետվությունների տվյալները փոխանցում եին հարկային, բայց միջնորդ ընկերության միջոցով, որոնց համար ամսական վճար էր գանձվում։

Սա ոչ թե շարքային կոռուպցիա էր, այլ իսկական ծաղր՝ ողջ ժողովուրդի հասցեին: Այս քայլով Ալեքսանդրն Ուկրաինայի ողջ բիզնեսին թշնամացրեց սեփական հոր հետ:

Վիկտոր Յանուկովիչը շատ լավ էր հասկանում, թե ինչով էր զբաղված սեփական որդին:

Այսպիսի «բիզնեսի» արդյունքում, ըստ Ֆրանսիական Le Figaro թերթի տվյալների, 2012 թվականին նա Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց հնգյակում էր հայտնվել:

Վիկտոր Յանուկովիչը շատ լավ էր հասկանում, որ նման ձևով վարվելովъ նա դատապարտված էր ցանկացած գնով պահել իշխանությունը, քանզի հակառակ դեպքում, նա կարող էր հայտնվել դատարանի աթոռին, զանգվածային բնույթի կոռուպցիոն գործարքներ հովանավորելու համար:

Ինչպե՞ս էր փորձում պահպանել իր իշխանությունը Յանուկովիչը

Յանուկովիչըգաղափարական, քաղաքական աշխարահայացքային պատկերացումներ չուներ, քանզի կաշառքով փող աշխատելուն դա չէր օգնում: Նրա միակ նպատակնամեն գնավ իր իշխանությունըպահպանելն էր:

Այդ իսկ պատճառով, նա փորձում էր սեփական երկիրը դարձնել աշխարաքաղաքական կռվախնձոր, որպեսզի դրա միջոցով առևտուր անի Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ստանալով իր իշխանության պահպահման համար մաքսիմում շահ:

2010-ից հետո նա լուրջ մրցակից չուներ, բացառությամբ Յուլիա Տիմոշենկոյի, ով չարյաց փոքրագույնն էր համարվում, թե Արևմուտքի, և թե Մոսկվայի համար: Հենց դրա պատճառով էլ , շինծու մեղադրանքներով նրան Յանուկովիչը կալանավորեց, փակելով բանտում, որպեսզի չունենա լուրջ մրցակից:

Սակայն Տիմոշենկոյի կալանավորումը իրավիճակը չփոխեց, քանի որ ուկրաինացիները ոչ թե Տիմոշենկոյին էին համակրում, այլ հակակրանք ունեին իր՝ Յանուկովիչի հանդեպ, ով ողջ երկիրը դարձրել էր «տարածք սեփական բիզնեսի զարգացման համար՝ ուրիշների հաշվին»:

Հասկանալի էր, որ նման իրավիճակը պայթունավտանգ էր Յանուկովիչի համար:

Այդ երկրի քաղաքական դաշտում նոր գործիչներ էին ծնվում, որոնք պոտենցիալ մրցակից կարող էին դառնալ Յանուկովիչի համար: Բացի այդ, Յանուկովիչը կախված էր նաև դրսի գործոններից: Ռուսաստանից կախված էր, քանզի ուկրաինական բիզնեսի 80 տոկոսը շաղկապված էր ռուսական բիզնեսի հետ, իսկ Արևմուտքից Յանուկովիչի կախվածությունը կայանում էր նրանում, որ նրա և իր որդու բոլոր գողացված գումարները Ուկրաինայից տեղափոխվում էին արևմտյան բանկեր, որի հասցեների մասին տեղյակ էին արևմտյան հետախուզական կենտրոնները: Յանուկովիչը շատ լավ էր հասկանում, որ իր ֆինանսները գտնվում էին Արևմուտքի վերահսկողության տակ,և ուրեմն՝ նա չէր կարող խիստ ռուսամետ քաղաքականություն վարել: Մյուս կողմից, նա չէր կարող անտեսել նաև Մոսկվայի շահերը, քանզի վերջինս, ցանկության դեպքում, կկարողանար տնտեսական ճգնաժամ ստեղծել Ուկրաինայում, և Յանուկովիչը կարող էր զրկվել իշխանությունից:

Ի՞նչ որոշում կայացրեց Յանուկովիչը,և ինչո՞ւ իր այդ որոշումը դարձավ ճակատագրական իր համար

Յանուկովիչը որոշեց փորձել համադրել Ռուսաստանի և Արևմուտքի շահերը, որպեսզի չզայրացնի որևէ կողմին:

Ներքաղաքական կյանքում, որպեսզի Մոսկվան չկարողանա իր վրա ճնշել, նա կոպիտ ձևով չեզոքացրեց բոլոր ռուսամետ թեկնածուներին:

Սակայն որպեսզի Արևմուտքը դրանից չոգևորվի, նա բոլոր քիչ թե շատ ազդեցիկ արևմտամետ գործիչներին հնարավորություն տվեց գործելու, փոխարենը ստանալով իրենցից քաղաքական լոյալություն: Իսկ որպեսզի քաղաքական դաշտում չլինի որևէ լուրջ մրցակից, Յանուկովիչի թիմը որոշում կայացրեց արհեստականորեն «աճեցնել» նոր «արևմտամետ» ընդդիմություն, որը սակայն պիտի ունենար փոքր վարկանիշ: Եվ այս ընտրության հարցում, ինչպես ասում են, «բախտը բերեց» լուսանցքային մի ուժի. «Ազատություն» կոչվող մի կուսակցության, որի ղեկավարը Տյագնիբոկն էր:

Նրա միակ «արժանիքը» այն էր, որ հրապարակավ բոլոր հրեաներին անվանում էր «ջհուդ», իսկ ռուսներին՝ «մոսկալներ», որոնք բնականաբար համարվում էին թշնամիներ:

Յանուկովիչի հաշվարկներով, եթե հաջորդ ընտրություններում իր մրցակիցը լիներ Տյագնիբոկը, ինքը՝ Յանուկովիչը, կհաղթեր: Մնացած բոլոր մյուս թեկնածուների պարագայում Յանուկովիչը վտանգ էր տեսնում: Ահա թե ինչու պետական մակարդակով Տյագնիբոկի թիմին սկսեցին աջակցել: Արդյունքում, 2012-ի խորհրդարանական ընտրություններում, Տյագնիբոկի կուսակցությունը ստանում է ձայների ավելի քան 10 տոկոսը: Եվ դա այն դեպքում, երբ 2010 թվականի նախագահական ընտրություններում, Տյագնիբոկը ստացել էր ձայների ընդամենը 1,5 տոկոսը:

Բայց երբ դու որոշում ես կայացնում աջակցել Տյգնիբոկին, նշանակում է՝ պիտի աջակցես նաև այդ քաղաքական ուղղությունը, որպեսզի նա կարողանա վերջում դառնալ քո սպարինգ-մրցակիցը:

Սկսած 2012-ից մինչև 2013-ի վերջ Յանուկովիչը հենց դրանով էր զբաղված, որը վերջում ավարտվեց «Մայդանով» և նրան իշխանությունից հեռացնելով:

Իհարկե Յանուկովիչը չէր ուզում կորցնել իշխանությունը, և հաղթեր «մայդանը», բայց այդպես ստացվեց նրա գործնեության արդյունքում: Իսկ նրա գործնեությունը ոչ թե քաղաքական, այլ թալանչիական բնույթ էր կրում: Ընդ որում, երբ դու թալանում ես երկիրը «ռուսամետի» պիտակով, բնականաբար, երկրում մեծացած դժգոհությունը արևմտամետ փաթեթավորում է ստանում, ինչը տրամաբանական է:

Բայց մենք բոլորս էլ գիտենք, որ թալանչին չունի քաղաքական ուղենիշ, քանզի նրա միակ նպատակը թալանն է:

Հենց այդ պատճառով էլ շատ ուկրաինացիներ համոզված են, որ ներկայիս Ուկրաինայի ողբերգությունների մեջ մեղավոր են ոչ միայն հետմայդանյան իշխանությունները, այլև մինչմայդանյան իշխանությունը, որը հասցրեց երկրին այն մակարդակի, որ կատաղած ժողովուրդը դուրս եկավ փողոց և սրբեց իշխանությունը, առանց մտածելու, թե ով է տիրանալու այդ երկրի ղեկին:

Այսօրվա ուկրաինական քաղաքական դաշտը հայտնվել է ողբերգական վիճակում: Այդ երկիրը կորցնում է իր տարածքները: Պատերազմում սպանվել է մոտ կես միլիոն մարդ և վերջը չի երևում:

Բայց այս իրավիճակում, գոնե չկա մարդ, գործիչ, ով հայտարարի, որ Յանուկովիչը պիտի կրկին վերադառնա իշխանության: Ավելին, ինքը Յանուկովիչը հրապարակային ելույթներ չի ունենում և փորձում է բոլորի աչքերից հեռու կյանք վարել, քանզի հասկանում է, որ այս ողբերգության հիմքում ընկած է եղել իր գործնեությունը: Եվ գոնե այս չափով ոչ մեկ ռիսկ չի անում վիճարկել այս փաստը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Սույն վերլուծությունը պետք է որ հետաքրքրի ոչ միայն ուկրաինացիներին, այլև մեզ, քանզի հետխորհրդային տարածքի շատ գործնթացներ չափազանց նման են ընթացել:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 578 անգամ
Լրահոս
«Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am