ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է կարճ հեռահարության արկի հարվածից․ ԻՀՊԿ
ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է կարճ հեռահարության արկի հարվածից, որն արձակվել է Թեհրանում նրա նստավայրի սահմաններից դուրս։
Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ, հիմնվելով մինչ այժմ իրականացված հետաքննությունների վրա, Հանիայի վրա հարձակումը իրականացվել է մոտ 7 կիլոգրամ պայթուցիկ նյութերով լցված կարճ հեռահարության արկի միջոցով, որն արձակվել է հյուրերի նստավայրի սահմաններից դուրս:
