Արամ Զավենիչը պահանջում է հանձնել միջանցը․ քաղաքական պուլպուլակ

Երկար տարիներ Արամ Զավենի Սարգսյանը կարողացել էր համոզել հանրությանը, որ իր եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, սպանել են, քանի որ ինչ որ ուժեր ցանկանում էին Մեղրիով միջանցք հանձնել և իր եղբայրը դեմ է եղել։ Զավենիչը, որպեսզի լռեցնի ադեկվատ հարցերը, թե եթե Վազգեն Սարգսյանը դեմ էր ու սպանել են դրա համար, ապա ինչու չհանձնվեց միջանցքը, հայտարարում էր, թե եղբորից հետո էլ ինքն է ծրագրի դեմն առնել։ Դավալեցի Արամին ճանաչողները իհարկե գիտեին, որ ինքը գյուղում մի լղար հորթի դեմ չի կարող առնել, էլ ուր մնաց աշխարհաքաղաքական նման ահռելի ծրագրի։ Զավենիչին չճանաչողներն իհարկե շատ չէին, քանի որ նրան մինչև եղբոր սպանությունը անգամ սեփական գյուղում տեղը տեղին չէին ճանաչում ու հենց իրեն չճանաչելն էլ օգնեց շատերի գլուխը մտցնել այս հեքիաթը։

Անցան տարիներ, Զավենիչի տերերը կարողացան Նիկոլ Փաշինյանի ձեռքով հանձնել Արցախը, և արդեն եկել է գործնականում Հայաստանի տարածքով միջանցքը հանձնելու ժամանակը ու Մեղրիով միջանցք հանձնելուն դեմ խոսողը սկսել է փառաբանել միջանցքը։ Տերերը Զավենիչի «պլաստինկեն» փոխել են ու եթե նախկինում ինքը միջանցք չտալով էր «փրկում» Հայաստանը, ապա հիմա կարծում է, որ միակ միջոցը տալն է․ «Մեկ ամիս է՝ խոսում եմ Լենքորանով, Արաքսի ափով, Ագարակ-Սադարակ-Ղարս-Բուրգաս գազամուղից ու երկաթգծից, վերջին հարցազրույցում անգամ բաց տեքստով ասել եմ, որ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա․․․Ակնհայտ է, որ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերը Արևմուտքը մշակում է մեկ կենտրոնում։ Միջինասիական հանրապետություններից էներգակիրների և երկաթգծի ՌԴ-ն շրջանցող ուղիներով ԵՄ հասնելը համաարևմտյան ծրագիր է, որը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, իսկ ՀՀ-ի պարագայում ունի, ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական շատ մեծ ներուժ»,-գրել է Զավենիչը։

Զավենիչի այս հեքիաթին էլ, իհարկե, հավատացողներ կլինեն, բայց ակնհայտ է, որ նա այլևս ի ցույց է դրել քաղաքական իր դատարկությունը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ նա նման է հայտնի Երաժշտական փոստարկղ հաղորդման, որին պատվերներ են գալիս։ Հաղորդման դեպքում երգեր էին պատվիրում, իսկ Զավենիչին պատվիրում են, թե ինչ պետք է համոզի հայաստանցիներին։ Զավենիչը իր գործունեությամբ նմանվել է պուլպուլակի, որի վրա գրված է, որ նվիրվում է քաղաքական մտքի հիշատակին։

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 696 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am