Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում բանտերից ազատ արձակվեցին ամերիկացիներ, «Ամերիկայի ձայն»

Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանը, Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ արձակվեցին ռուսաստանյան բանտերից: Փոխանակման միջոցով Ռուսաստանի անազատության վայրերը լքեցին ընդհանուր առմամբ 16 անձինք՝ քաղբանտարկյալներ, լրագրողներ, անհիմն դատապարտվածներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հինգշաբթի Անկարայում տեղի ունեցավ այն, ինչը, կարելի է ասել, նորություն էր Սառը պատերազմի ավարտից հետո:

«Այսօր մենք տուն ենք բերում Փոլին, Էվանին, Ալսուին, Վլադիմիրին՝ ամերիկյան երեք քաղաքացու և ամերիկյան գրին քարտ ունեցողին։ Չորսն էլ անարդարացիորեն բանտարկված էին Ռուսաստանում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ռուսաստանյան բանտերը թողած մարդկանց թվում են լրագրողներ Էվան Գերշկովիչն ու Ալսու Կուրմաշևան, ամերիկացի նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, սյունակագիր Վլադիմիր Կարա-Մուրզան:

Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, ընդհանուր առմամբ, 16 մարդ, այդ թվում՝ անօրինական կերպով կալանավորված հինգ գերմանացիներ և յոթ ռուսաստանցիներ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Նորվեգիայում և Սլովենիայում պահվող ութ ռուսաստանցիների դիմաց:

Կանգնած ազատ արձակվածների հարազատների կողքին՝ Բայդենը գործարքը որակեց «դիվանագիտական սխրանք»:

«Բազմաթիվ երկրներ են օգնել ի կատար ածել սա: Իմ խնդրանքով նրանք միացել են բարդ բանակցությունների, և անձամբ կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հայտնի է, որ Կրեմլում առաջինը պահանջում էին ազատ արձակել Վադիմ Կրասիկովին, ով, ըստ տեղեկությունների անձամբ ծանոթ է Պուտինին և ով մարդասպանության համար դատապարտված էր Գերմանիայում:

Ամերիկացիներից Փոլ Ուիլանն էր, որ ամենից երկարն է անցկացրել ռուսաստանյան բանտում: 2018 թվականին Մոսկվայում ձերբակալված վետերանը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ լրտեսության մեղադրանքով, ինչը նա և ԱՄՆ կառավարությունը հերքել են:

The Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը նույնպես բանտարկվել էր լրտեսության մեղադրանքով, ինչը նա նույնպես հերքել է: Լրագրողը բանտում անցկացրեց 490 օր։ Մեկ այլ լրագրող՝ «Ազատության» աշխատակից Կուրմաշևան բանտում մնաց մոտ 10 ամիս։ Մոսկվան մեղադրում էր լրագրողին «օտարերկրյա գործակալների մասին» ռուսաստանյան օրենքը խախտելու մեջ։

«Մեր բազմաթիվ լրագրողների համար շատ ռիսկային է [մեր աշխատանքը]։ Նրանք, իրոք, առաջնագծում են և մշտապես վտանգի տակ են դնում իրենց կյանքը»,- ասել է «Ազատության» արտաքին կապերի պատասխանատու Դայան Զելենին։

Դիտորդների խոսքով, ռուսաստանյան իշխանությունների կողմից Կրեմլի քննադատների ու իշխանությունների հետ կապ չունեցող լրագրողների շարունակվող թիրախավորումն աստիճանաբար սահմանափակում է։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/08/02/125356

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am